Մոսկվան պատրաստ է նպաստել Երևան-Բաքու կարգավորմանը. արտաքին ուժերի միջամտությունն անընդունելի է. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ռուսական կողմը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանի պետությունների կողմից»,- նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում։