Եթե «Զանգեզուրի միջանցք» նախագիծը հաջողությամբ ավարտվի, այն ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ-ն, Իրանը, Թուրքիան և Վրաստանը Կովկասով կկապի Կենտրոնական Ասիայի հետ․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
«Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի».
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ վերադառնալով Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին։
«Եթե Զանգեզուրի նախագիծը հաջողությամբ ավարտվի, դա կլինի շատ կարևոր միջանցք, որը կկապի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը Կովկասով Կենտրոնական Ասիայի հետ»,- ընդգծեց նա։