ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայում փախստականների ճամբարում տեղի ունեցած դեպքերից․ Դյուժարիկ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշը ցնցված է Գազայի հատվածում բռնության աճից ու Ջեբալիյա փախստականների ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանություններից։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայում բռնության աճից, այդ թվում՝ երեկ և այսօր Ջեբալիյա փախստականների ճամբարի խիտ բնակեցված թաղամասերին Իսրայելի հացրած հարվածների հետևանքով պաղեստինցի խաղաղ բնակիչների, ներառյալ կանանց և երեխաների սպանություններից», - ասել է Դյուժարիկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ Գուտերեշը խստորեն դատապարտում է խաղաղ քաղաքացիների սպանությունններն ու շարունակում է կոչ անել հակամարտության բոլոր կողմերին վերջ դնել այդ ցնցող դաժանությանը, ցավին և տառապանքին:
«Նա շարունակում է կոչ անել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք ներկայումս պահվում են Գազայում, ինչպես նաև կոչ է անում ապահովել այն քանակությամբ կենսական նշանակություն ունեցող մարդասիրական օգնության մուտքը Գազա, որքան անհրաժեշտ է պաղեստինյան բնակչության կարիքները բավարարելու համար», - եզրափակել է Դյուժարիկը։