Արման Սարգսյանի արդյունքը պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում
Փարիզ -2023 Աշխարհի առաջնության 7-րդ օրը ելույթ ունեցավ մեր հավաքականի պարա աթլետ Արման Սարգսյանը, նա T53 դասակարգման 100մ սայլակավազքի 1/2 խմբային փուլում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը՝ գրանցելով 19,76 վայրկյան արդյունք։
Սա Արմանի` միջազգային մրցաշարերում պաշտոնապես գրանցած լավագույն արդյունքն է, նախորդ արդյունքի համեմատ նա լավարկեց այն 1.73 վայրկյանով։