Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում ծագած ճգնաժամի հաղթահարման ուղիները։
«Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը արձանագրել են կայացած երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ի նպաստ Սիրայում և ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացման», - նշված է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ։