Դոնեցկում Ուկրաինայի ԶՈՒ-ի գնդակոծած ծննդատունը տարհանվում է
Դոնեցկում դադարեցվել է Վիշնևսկու անվան ծննդատան աշխատանքը։ Ուկրաինայի զինված ուժերի արձակված արկը հարվածել է շենքի տանիքին, գրում է vesti.ru-ն։
Ինչպես երեքշաբթի «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Դոնեցկի Մոր և մանկան առողջության պահպանման հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Աննա Ժելեզնայան, ծննդաբերող կանայք կտարհանվեն, իսկ ում հնարավոր է դուրս կգրեն:
Մնացած կանայք կտեղափոխվեն այլ ծննդատներ՝ քաղաքի գնդակոծությունների միջև ընկած «քիչ թե շատ հանգիստ ընդմիջումների ընթացքում»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դուժժարիկը Դոնեցկի ծննդատան հրետակոծությունն անվանել էր «ծայրահեղ անհանգստացնող»։ Քաղաքացիական ենթակառուցվածքների, հատկապես բժշկական հաստատությունների վրա ցանկացած հարձակում միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: