«Չեմ անհանգստանում, որ ինձ բանտ կնստեցնեն». հոլանդացի հոգեբանը խոստովանել է, որ ավելի քան 100 մարդու «ինքնասպանության փոշի» է տվել
Հոլանդացի հոգեբանը թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ «ինքնասպանության փոշի» է տվել ավելի քան 100 մարդու, և որ նա այդ մասին խոսում է՝ փորձելով բանավեճ հրահրել Նիդեռլանդներում օժանդակված մահանալու մասին օրենքների մասին:
Ինչպես գրում է The Guardian-ը, 78-ամյա Վիմ վան Դիյկն ասել է, որ չի անհանգստանում, որ կարող է բանտարկվել իր գործողությունների համար և պնդել է, որ այդ հարցը պետք է բարձրաձայնվի:
«Ես տեղյակ եմ իմ պատմության հետևանքների մասին: Ես չեմ անհանգստանում: Ես ուզում եմ, որ սոցիալական բունտն այնքան մեծանա, որ դատական համակարգը չկարողանա անտեսել: Ինձ իսկապես չի հետաքրքրում, եթե նրանք ինձ ձերբակալեն կամ բանտ նստեցնեն: Ես ուզում եմ, որ ինչ-որ բան տեղի ունենա»,- ասել է նա De Volkskrant-ին:
Նիդեռլանդների օրենսդրությունը սահմանում է, որ միայն բժիշկը կարող է օգնել մարդկանց մահանալ՝ որպես պատասխան «կամավոր և լավ կշռադատված խնդրանքի»՝ «անտանելի տառապանքների համատեքստում, այն պարագայում, երբ ապաքինման հեռանկար կամ այլընտրանքային բուժման միջոց չկա»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վան Դիյկը Coöperatie Laatste Wil-ի կամ Last Will Cooperative-ի անդամ է, որն ավելի ազատական օրենսդրության քարոզչություն է իրականացնում և խորհուրդներ է տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում են վերջ տալ իրենց կյանքին: