Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել Ռեալի դեմ խաղում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ ժամանակներս չի կարողանա օգնել իր թիմին: Կատալոնացիների մամուլի քարտուղարությունը հաստատել է, որ ֆուտբոլիստը Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղում վնասվածք է ստացել (1-2):
Հոլանդացի կիսապաշտպանը փոխարինվել է խաղի ընթացքում: Հաղորդվում է, որ նրա մոտ ծնկատակի ջլի դեֆորմացիա է նկատվել: Ընդ որում, դեռևս հայտնի չէ՝ որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար:
Հավանաբար, նա բաց կթողնի Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղը, որը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին: