Լեռնային Ղարաբաղում ավարտին է հասցվել ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստման գործընթացը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն ավարտել են զինվորականների պատվաստման գործընթացը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն են ստացել ավելի քան 1900 ռուս զինվորականներ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը ստացել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները:
Նշվում է նաև, որ պատվաստման գործընթացը կամավորական հիմունքով անցկացվել: