Բելգիացի լուսանկարիչը Հարավային Ատլանտիկայում հազվագյուտ դեղին պինգվին է լուսանկարել (լուսանկարներ)
Բելգիացի լուսանկարչ Իվ Ադամսը Հարավային Ատլանտիկայի Հարավային Ջորջիա կղզում հազվագյուտ դեղին պինգվին է լուսանկարել, գրում է New York Post-ը։
Լուսանկարչի խոսքով՝ կենդանուն պատահաբար նկատել է 2019 թվականի դեկտեմբերին՝ Հարավային Ջորջիա կղզի կատարած այցելության ժամանակ։
«Երբ նա վայրէջք կատարեց մեր կողքին, մեզ բախտավոր էինք զգում։ Եթե նա լիներ մեզնից 50 մետր հեռավորության վրա, դժվար թե նկատեինք»,- ասել է Ադամսը, որի լուսանկարները, թեև 2 տարվա վաղեմություն ունեն, չեն դադարում զարմացնել օգտատերերին։
Նշվում է, որ պինգվինի գույնը պայմանավորված է գենետիկ մուտացիայով, որը կոչվում է լեյկիզմ։