«Փաստ». Կառավարությունում դեռևս «կամուկացի» մեջ են. հնարավոր է՝ կառուցվածքային հարցերում լինեն անակնկալ փոփոխություններ
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որն անցած շաբաթ հաստատվեց կառավարության կողմից, դեռևս ընդգրկված չէ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Այս հանգամանքն առաջացրել է պատգամավորների անհանգստությունը:
Ըստ մեր տեղեկությունների՝ սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունում «կամուկացի» մեջ են, և, ըստ խոսակցությունների, վերջին փուլում դեռևս հնարավոր է հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենան: Կան տեղեկություններ, որ կառավարությունում նախատեսված օպտիմալացման և միացման ենթակա նախարարությունների մասով հնարավոր է լինեն անակնկալ փոփոխություններ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: