Չինական ավիաընկերությունը դատի է տվել ինքնաթիռի շարժիչի մեջ մետաղադրամներ նետած սնահավատ ուղևորին
Չինական ավիաընկերությունը դատի է տվել ուղևորին, որը երկու մետաղադրամ էր նետել ինքնաթիռի շարժիչի մեջ, РИА Новости-ի փոխանցմամբ` տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրը նշել է, որ չինացի 28-ամյա սնահավատ ուղևորը, որն Անցինից Կունմին էր ճանապարհորդում կնոջ և մեկ տարեկան երեխայի հետ, թռիչքից առաջ երկու մեկ մետաղադրամ է նետել շարժիչի մեջ, ինչի հետևանքով ավիաընկերությունը ստիպված է եղել չեղարկել չվերթը:
Ոստիկանները ձերբակալել են երիտասարդին այն բանից հետո, երբ օդանավի անձնակազմը ինքնաթիռի շարժիչի մոտ հայտնաբերել է մետաղադրամները: Չինացին բացատրել է, որ այդպես է վարվել հաջողության և անվտանգ թռիչք ունենալու նպատակով:
Չվերթի չեղարկումն ավիաընկերության համար արժեցել է 140 հազար յուան (գրեթե 1.4 միլիոն ռուբլի), իսկ 162 ուևորները Կունմին են մեկնել միայն հաջորդ օրը:
Փորձագետների կարծիքով` ինքնաթիռի շարժիչի մեջ մետաղադրամներ նետելը շատ վտանգավոր է, քանի որ թռիչքի ժամանակ շարժիչը կարող է չաշխատել: