Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիային
Հունվարի 30-ին` Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում, կայացավ Ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով:
Գոլերը խփեցին՝
9. Կրիստիան Լեգյեց՝ 1:0 (14-04), 2:0 (15-20)
10. Սարո Գալստյան՝ 2:1 (19-04)
8. Նիմա Կադիվար՝ 3:1 (24-54)
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ մեկնարկային կազմով՝
12.Սարգիս Ասկաջյան 2.Հակոբ Ուզունյան 8.Գարեգին Մաշումյան 10. Սարո Գալստյան 17. Անդրանիկ Կարապետյան
Պահեստայիններ՝ 1. Դեյվիդ Ռիկարդո Չավես 3. Դավիթ Սուջյան 6. Գոռ Սարգսյան 7. Սարգիս Նասիբյան 9. Սարո Մարդանյան 11. Էդգար Կիրակոսյան 14. Խաչատուր Միքայելյան 19. Սարգիս Մարգարյան 20. Էդվարդ Մկրտչյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Ավելի վաղ` նույն խմբի մյուս խաղում, Բելգիայի հավաքականը հաղթել էր Մալթայի ընտրանուն՝ 12:0 հաշվով: Հաջորդ տուրում՝ հունվարի 31-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Բելգիայի ընտրանու հետ:
Աղբյուրը` ՀՖՖ