Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել Վենեսուելայում ռազմական միջամտության փորձից
Ռուսաստանը խնդրում է բոլոր երկրներին հրաժարվել Վենեսուելայում ռազմական միջամտություն իրականացնելու մտքից: РИА Новости-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով` նախկինում եղել են դեպքեր, երբ տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրների ներքին գործընթացներին անօրինական միջամտությունը հանգեցրել է արյունահեղության:
«Ռուսաստանը պնդում է, որ նրանք, ովքեր ունեն... որոշ ենթադրություններ, որ նման միջամտությունը նպատակահարմար է... հրաժարվեն այդ մտքից»,- ընդգծել է Ռյաբկովը: