Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ղրիմ Պուտինի այցի առնչությամբ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ղրիմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի առնչությամբ, այդ մասին հայտնում է gazeta.ru գործակալությունը՝ գերատեսչության հայտարարությանը հղումով։
ՌԴ նախագահն օգոստոսի 4-ին՝ շաբաթ, այցելել էր «Օպերան Խերսոնեսում» փառատոնի բացմանը։
«Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոք է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված Ուկրաինայի տարածք՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն ու Սևաստոպոլ այցի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ այցն «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» է անվանել։
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին Ուկրաինայից առանձնացել է և միացել ՌԴ-ին։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է թերակղզին բռնակցելու համար։