Ոստիկանությունը պատմել է Լիեժի հրաձիգի նպատակների մասին
Բելգիայի Լիեժ քաղաքում կրակ բացած անձի նպատակը ոստիկաններն էին, այլ ոչ թե դպրոցը: Այս հայտարարությունն արել է ոստիկանության պետի տեղակալ Քրիստիան Բոպերը:
«Ակնհայտ է, որ հանցագործի նպատակը ոստիկանության վրա հարձակվելն էր: Ես ուզում եմ հանգստացնել դպրոցները, քանի որ նրա նպատակը ոչ թե ուսումնական հաստատությունում հարձակվելն էր, այլ հենց ոստիկանների, այսինքն՝ պետության ինստիտուտի վրա հարձակվելը», - ասել է Բոպերը RTBF հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:
Բոպերը նաև նշել է, որ հանցագործն ուսումնական հաստատության տարածքին կից հատվածում երկու կնոջ է պատանդ պահել:
Հիշեցնենք, որ 45 և 53 տարեկան ոստիկանները ստացած հրազենային վնասվածքների հետևանքով մահացել են: Ավելի ուշ ստացած վիրավորումից մահացել է նաև մարդը, որը փորձել էր չեզոքացնել տղամարդուն:
Անծանոթներին պատանդ վերցնելուց հետո զինված տղամարդը նույնպես սպանվել է: