Մարկո Վերատին չի զղջում, որ ժամանակին չի տեղափոխվել Բարսելոնա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին չի զղջում, որ ժամանակին հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբն անցած տարի էր փորձում ձեռք բերել իտալացի ֆուտբոլիստին.
«Շատ գոհ եմ իմ որոշմամբ: Ամեն անգամ ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճիշտ էի:
Իրականում ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում: Այստեղ ես ինձ լավ եմ զգում, ցանկանում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, ինչն էլ մեզանից սպասում են բոլորը».- Վերատիի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:
Հիշեցնենք` 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական Լիգա 1-ի 22 հանդիպման է մասնակցել: