Ֆիգուն մեկնաբանել է Կոուտինյոյի տեղափոխությունը «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության մասին:
«Ֆուտբոլը շատ է փոխվել: Տրանսֆերային արժեքները նույնպես աճում են: Ուրախ եմ Կոուտինյոյի համար: Հետևում էի նրան դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Ինտերում»:
Միասին չենք խաղացել, սակայն նա շատ լավ ֆուտբոլիստ է: Նա արժանի է հաջողության և երջանկության: Նրան հաջողություն եմ մաղթում «Բարսելոնայում»»,- Ֆիգուի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը բրազիլացու տրանսֆերի համար վճարել է 120 մլն եվրո և 40 մլն եվրո հավելավճար: