Կարեն Կարապետյանը ցանկանում է մնալ պաշտոնի. վարչապետը պատասխանում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հարցերին
«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց մասնակիցների հարցերին:
Լիբանանից Համբիկ Մարտիրոսյանը հարց ուղղեց և նշեց, որ երկու տարի առաջ Հայաստան այցի շրջանակներում ունեցած հանդիպումներում ասել է, թե որպես հայ, քրիստոնյա ունենք հավատ, սեր, հույս հայրենիքի նկատմամբ, սակայն պակասում է վստահությունը:
«Ձեր պաշտոնավարումից մեկ տարի հետո շնորհակալ ենք, որովհետև ներշնչեցիք վստահությունը»,-ասաց նա Կարեն Կարապետյանին: Լիբանանահայը նշեց, որ «կարապետ» նշանակում է ճանապարհ կառուցող:
«Դուք նոր հեղափոխական ճամփա բացեցիք: Բացի դրանից, կարծում եմ, լավ շախմատ եք խաղում, քանի որ «շախ» ու «մատ» ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի՞ մնալ պաշտոններու վերա»,-հարցրեց նա:
Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ այո: