Փարիզի արվարձանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում
Փարիզի արվարձանում ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում «Սատանայի մայր» կոչվող պայթուցիկը տներից մեկում հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնում է France Info պորտալը:
Նշվում է, որ գործի փաստով ձերբակալվել է երկու մարդ. հետաքննությունը վարում է դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատարկ բնակարանում որոնումներ անելու արդյունքում ոստիկանները հայտնաբերել են պայթուցիկ և դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ:
BFMTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ այնտեղ պահվել են նաև գազի բալոններ, ացետոն պարունակող շշեր և այլ նյութեր, ինչպես նաև՝ էլեկտրական լարեր:
Դրանից բացի, բնակարանում հայտնաբերվել են «կրոնական բովանդակությամբ փաստաթղթեր` արաբերենով»: