Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Ընկեր Վարդանյանը, որը ցույց տվեց երազանքին հասնելու ճանապարհը

Ընկեր Վարդանյանը, որը ցույց տվեց երազանքին հասնելու ճանապարհը

Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

&laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

Մեդիամաքսը եւ &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

Վանիկին &laquo;ընկեր Վարդանյան&raquo; են դիմում Բագարանի նույնիսկ այն բնակիչները, որոնց ընտանիքում աշակերտ չկա: &laquo;Ընկեր դասատու&raquo;-ն էլ Վանիկի երկրորդ կոչումն է, որի մասին 22-ամյա ինժեները ոչ միայն չէր երազել, այլեւ՝ խուսափում էր: &laquo;Կյանքում չեմ մտածել մանկավարժ դառնալու մասին: Ու եթե նույնիսկ կատակով&nbsp; ասեին, չէի կարող պատկերացնել&raquo;:

Ոչ մի հնարավորություն բաց չթողնելու՝ ուսանողական տարիներին ձեւավորված սովորության համաձայն Վանիկը դիմեց նաեւ &laquo;Դասավանդիՙր, Հայաստան&raquo; ծրագրին:&nbsp; &laquo; &hellip;Երբ առաջին փուլն անցա, մտածմունքներս ավելացան. չգիտեի՝ ուրախանա՞լ, թե՝ տխրել: Հաջորդ փուլին էլ մասնակցեցի, էլի անցա: Մի կարեւոր, վճռական պահ եղավ իմ կյանքում, եւ ես ամեն ինչ թողեցի Աստծո հույսին: Զինվորական պարտադիր զննում պիտի անցնեի: Որոշեցի՝ եթե անցնեմ, կգնամ բանակ, եթե չանցա, ուրեմն հատուկ է էդպես ստացվում, որ ծրագրին մասնակցեմ: Բանակ չգնացի ու ընտրեցի մանկավարժի ճանապարհը&raquo;:
[[gallery1]]
Ամիսներ անց Վանիկը հասկացավ, որ շատ կարեւոր նպատակից իրեն ընդամենը 160 կիլոմետր էր բաժանում: Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղից հասավ Արմավիր՝ Բագարան համայնք: 68 աշակերտ ունեցող դպրոցում սպասում էին մաթեմատիկայի միակ ուսուցչին: Վանիկն ամենաշատ դասաժամերն ունի. դասավանդում է 5-12-րդ դասարանի 42 աշակերտի:

&laquo;Չեմ զգացել՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն ինչպես են անցել: Առավոտյան 8-ն անց կես գնում էի դասի, մինչեւ ոտքով վերադառնում էի տուն, 3-ն անց կես էր լինում: Հոգնած հաց էի ուտում, հաջող օրվա դասերը պատրաստում, հանկարծ աչքս ընկնում էր ժամացույցին՝ կեսգիշեր էր կամ ավելի ուշ: Քնում էի: Ու այսպես երկու ամիս: Փառք Աստծուն, հիմա հունի մեջ եմ ընկել&raquo;:
[[gallery2]]
Նոր կյանքին հարմարվելուն հատկապես նպաստել են բագարանցիները: Գյուղի երիտասարդները եկել-ծանոթացել են, հետաքրքրվել՝ ինչ խնդիրներ ունի, ինչով կարող են օգնել: Շատերի հետ Վանիկն արդեն ընկերացել է: Տանը, որը վարձակալել է, ավելի քան 7 տարի ոչ ոք չէր բնակվել: Հարեւանների հետ մաքրել են, կարգի բերել: Հարեւանների օգնությամբ նաեւ կենցաղային խնդիրներ է լուծում:
[[gallery3]]
&laquo;Ամբողջ գյուղը ջուրը բերում է աղբյուրից, որը մոտ երկու կիլոմետր հեռու է իմ տանից: Մինչեւ փետրվար հարեւաններն են ինձ ջուր տվել: Ճաշ են եփում, հյուրասիրում: Շնորհակալ եմ գյուղի հյուրընկալության համար: Եթե այդ աջակցությունը չլիներ, հնարավոր է՝ չդիմանայի: Աշխատանքային ծանրաբեռնվածությունը տանելի է, բայց երբ դրան գումարվում են կենցաղային հոգսերը, լուրջ խնդիր է դառնում&raquo;:

Գյուղում առանց մեքենա դժվար է: Վանիկը հիշում է, որ քաղաք գնալու համար ձմռանը ժամերով կանգնում էր գլխավոր ճանապարհին: Եթե բախտը բերեր մեքենա անցներ, կգնար, եթե՝ ոչ, վերադառնում էր գյուղ ու հաջորդ օրը կրկին փորձում բախտը: Ի ուրախություն իրեն ու աշակերտներին մեքենա է գնել: Դպրոց գնալ-գալուց ուսուցիչներն ու աշակերտները Վանիկի մշտական ուղեւորներն են:

Վանիկն իր շատ աշակերտներից մի քանի տարով է մեծ: Սա եՙւ օգնում է, եՙւ խանգարում:


&nbsp;
&laquo;Շատ դժվար է, որ քեզնից ընդամենը մի քանի տարով մեծ մեկը գալիս է, ուզում է ուսուցչություն անել: 12-րդ դասարանի տղաները բոյով, հասուն մտքով, կայացած մարդիկ են, վաղը գնալու են բանակ: Չես կարող նրանց ստիպել, պարտադրել: Պիտի փորձես, այսպես ասած, հաշտության եզրեր գտնել, որ պահպանես հեղինակությունդ, չթողնես սահմանն անցնել, բայց ոչ էլ քեզ շատ բարձր պահես: Հասկանում եմ, որ գրեթե իմ հասակակիցներն են, որոշ հարցերում զիջումների եմ գնում, բայց դա էլ պետք է տեղին լինի ու չափի մեջ: Ընդամենը 5 տարի առաջ ես էի աշակերտ: Հիմա փորձում եմ ինձ պատկերացնել իրենց դերում, հասկանալ, որովհետեւ երբ մենք չարություն էինք անում, մեզ վրա բարկանում էին ուսուցիչները, ասում էինք՝ իրենք աշակերտ չե՞ն եղել: Ես իմ աշակերտներին ազատ եմ թողնում, ոչ մեկին չեմ ասում՝ ձայն չհանես, եթե, իհարկե, կարգապահության հետ կապված չէ: Դասին կարող ես խոսել, կարող ես հարցեր տալ, մասնակցել քննարկումներին, վարժությունների լուծմանը, ամեն ինչին, եթե պետք է, կարող ենք միասին ծիծաղել&raquo;:
[[gallery4]]
Վանիկի դասերին ուսուցիչների պահանջած &laquo;կատարյալ լռության&raquo;-ը չես հանդիպի: Երբեմն ամենացածրը հենց իր՝ ընկեր Վարդանյանի ձայնն է: Դասին մասնակցում են բոլորը՝ ամեն մեկն իր գիտելիքի ու կարողության չափով: Եթե խնդիրը լուծել չեն կարողանում, առնվազն համառոտագրում են: Վանիկն ասում է՝ լուրջ ձեռքբերում ունեն՝ աշակերտներից շատերին ցածր գնահատականով չես վախեցնի, բարձր գնահատականի համար չես ստիպի դաս սովորել:
[[gallery5]]
&laquo;Առաջին դասին ես բուրգով, աստիճանական քայլերով ցույց էի տվել, թե իրենց գործողություններն իրենց ուր կարող են տանել. սկզբում դպրոցն է, եթե լավ են սովորում, քիչ-քիչ բարձրանում, հասնում են իրենց երազանքներին: Ես երեխաներին տալիս եմ ընտրության հնարավորություն՝ եթե չսովորես, էսպես կլինի, եթե սովորես՝ էսպես: Երբ պարտադրում ես, հակազդեցություն է առաջանում: Երեխա կար, որը չէր սովորում, համոզեցի, սկսեց լավ սովորել: Հիմա դասին չի կարողանում հանգիստ նստել, ուզում է պատասխանել, գրատախտակին գրել: Կարեւոր չէ՝ 5 կամ 10-րդ դասարանում, ես ուզում եմ, որ իրենք հասկանան՝ ինչի համար են դպրոց գալիս, ինչ է իրենց պետք: Ես 2 գրեթե չեմ նշանակում, որովհետեւ չեմ ուզում, որ երեխան գա իմ դասին 2 չստանալու համար: Գնահատականի գաղափարը փորձում ենք հանել: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները գնահատականից կախում ունենան&raquo;:
[[gallery6]]
Վանիկն իր կարեւոր առաքելության ու երեխաներին առավելագույնը տալու ձգտման մասին խոսում է ցածրաձայն, զուսպ զգացմունքներով: Բայց երեխաների մասին պատմելիս անպայման հպարտությամբ շեշտում է՝ &laquo;իմ աշակերտները&raquo;: Վանիկն էլ &laquo;մերն&raquo; է դարձել դպրոցի ու համայնքի համար: Բագարանցիների կողքին կանգնած է. օգնում է՝ ինչով կարող է:

&laquo;Ինչ հրաշք եղավ, որ Վանիկն եկավ մեզ մոտ: Մեր հեռավոր գյուղերի դպրոցների համար շատ կարեւոր են էսպիսի մարդիկ: Նոր շունչ է բերել, իսկ նոր շունչն էլ հասկանում եք, թե ինչ է մեր գյուղերի համար: Էնքան լավ է լեզու գտնում երեխաների հետ, էնքան են սիրում իրեն: Դժվար է աշակերտների հետ՝ ընկերական ես լինում, չի ստացվում, խիստ ես լինում, չեն ընդունում: Վանիկը ոսկե միջինն է գտել&raquo;,- ոգեւորված պատմում է ավագ մանկավարժ Անահիտ Քոչարյանը: Վանիկի դրական ազդեցությունը զգացել է ոչ միայն դպրոցում, այլեւ՝ հենց իր ընտանիքում: Վանիկի օրինակին հետեւելով՝ նաեւ իր աղջիկն է այս տարի դիմել &laquo;Դասավանդիՙր, Հայաստան&raquo;-ին:
[[gallery7]]
&laquo;Կկարողանա՞մ&raquo; հարցին Վանիկը պատասխաններ էր փնտրում մինչեւ դպրոց մտնելը: Անհանգստությունները հաղթահարեց Դիլիջանի Ամառային ինստիտուտում, որտեղ ուսուցչին անհրաժեշտ հմտություններ են ստանում: Գյուղական համայնքներում մասնագիտական խնդիրներին գումարվում են նաեւ կենցաղային դժվարությունները, որոնք, ըստ Վանիկի, միայն գյուղում ապրողներին են տեսանելի: Ձմռանը ցուրտ է, դասերը կրճատվում են մինչեւ 20-30 րոպե: Երկկոմպլեկտ դասարանների պարագայում ստիպված են կիսել այդ թանկ րոպեները: Ցուրտ օրերը հաղթահարում են, սկսվում է գյուղատնտեսական աշխատանքի շրջանը. դպրոց գնալու փոխարեն երեխաները հաճախ դաշտերում ծնողներին են օգնում:

Բոլոր դժվարություններով հանդերձ, Վանիկը փորձում է ցույց տալ, թե երազանքներին հասնելու համար որքան կարեւոր է կրթությունը:

&laquo;Առաջին կարեւոր քայլը, որ արեցինք, մի խումբ երեխաների տարանք Դիլիջանի UWC քոլեջ: Այդ այցելությունը նրանց կյանքում շատ լուրջ փոփոխություններ բերեց: Ծնողներից ոմանք ասում են, որ դրանից հետո իրենց երեխան այլ կերպ է սկսել մտածել, որովհետեւ ես իրենց ասացի՝ դուք կարող եք հասնեք դրան&raquo;:

12-րդ դասարանցի մի աշակերտ հստակ որոշել է՝ տնտեսագետ է դառնալու, ուզում է բանկում աշխատել: Ւսկ մեկ այլ տղա &laquo;Թումո&raquo; ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է հաճախում, ծրագրավորող է դառնալու:
[[gallery8]]
&laquo;Վարդանյաաա՜ն&hellip;&raquo; դաշտի տարբեր ծայրերից լսվում է աշակերտների ձայնը:&nbsp; Ֆուտբոլի դաշտում ուսուցիչ-աշակերտ չկա, բոլորը հավասար են: Սպորտային հագուստով բարձրահասակ տղաների մեջ Վանիկին առանձնացնելը դժվար է: Երկու օրը մեկ դասերից հետո հավաքվում են մարզվելու, խաղալու: Այս գյուղում ֆուտբոլը &laquo;հարգված&raquo; մարզաձեւ է, ասում են՝ Բագարանը պրոֆեսիոնալ խաղացողներ է տվել: Ֆուտբոլի խմբակ ստեղծելով՝ Վանիկն առաջին հերթին նպատակ է ունեցել փոխել երեխաների միօրինակ առօրյան, զբաղվածություն ապահովել:

&laquo;Հիշում եմ, երբ առաջին անգամ երեխեքին ասացի, որ դաշտ ենք գնալու, դեռ մեքենա չունեի, իսկ դաշտը գյուղի մյուս ծայրում է: Ոտքով գնում եմ, ճանապարհին մարդիկ հարցնում են՝ &laquo;Դասատուն դո՞ւ ես: Բա գնա, էրեխեքը մի ժամ դաշտում քեզ են սպասում&raquo;: Անհամբեր էին, շուտ էին գնացել: Մեծ խանդավառություն էին ապրում, որ իրենց դասատուն իրենց հետ ֆուտբոլ է խաղալու: Երիտասարդներ, տարիքով մարդիկ երբեմն գալիս, խաղում են մեզ հետ&raquo;:
[[gallery9]]
Բագարանը սահմանամերձ գյուղ է: Թուրքիայում երթեւեկող մեքենաներն անզեն աչքով են երեւում: Ֆուտբոլի դաշտը փշալարերով է պատված: Խանութից գնած գնդակներն առնվազն 2 օր են դիմանում: Վանիկը նամակ է գրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ամուր գնդակներ են տրամադրել:

&laquo;Թիմդ թուլանում ա, արի մի գոլ էլ խփիր&raquo;,- կանչում են դաշտից հեռացող ուսուցչի հետեւից:
[[gallery10]]
&laquo;Ես աշխատում եմ ազնիվ լինել, որ երեխան չկորցնի վստահությունն իմ հանդեպ: Եթե միայն խոսքեր են, քեզ չեն հավատա: Աշխատում եմ հնարավորինս պահել իմ խոստումները. եթե ասացի՝ այսինչ բանն անելու ենք, պետք է անենք, այլապես երկրորդ անգամ չեն հավատա: Իսկ ես աշխատում եմ վստահություն ձեռք բերել իմ երեխաների մոտ: Ուզում եմ սուտ խոսելը վերացնենք: Երբ մենք էինք երեխա ու տնային առաջադրանքը չէինք գրում, տարբեր պատճառաբանություններ էինք գտնում: Իսկ ես իմ երեխաներին ասել եմ՝ մի խաբեք, չեք գրել, ասեք՝ չեմ գրել, դրա համար ձեզ ոչ ոք ոչինչ չի անելու: Ինչքա՞նն է ստացվել, ցույց տուր, էդտեղից շարունակենք&raquo;:

Վանիկն ասում է, որ ծրագրով նախատեսված երկու տարում փորձելու է առավելագույնս օգտակար լինել իր համայնքին: Չի մոռանում խոսել նաեւ իր կյանքում տեղի ունեցած կարեւոր փոփոխությունների մասին. Բագարանում սովորել է ինքնուրույն ապրել, ինքնուրույն լուծել խնդիրները, կայանալ աշխատանքային միջավայրում:
[[gallery11]]
&laquo;Եթե ես չդիմեի այս ծրագրին, սոցիալական պայմաններից ելնելով՝ բուհն ավարտելուց հետո գնալու էի Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, եւ ուսումս կիսատ էր մնալու: Իսկ ես շատ էի ուզում մագիստրատուրայում սովորել: Երբ իմացա, որ դասավանդելուն զուգահեռ նաեւ Գյումրու մանկավարժական համալսարանում եմ սովորելու, եթե մի փոքր կասկած ունեի, դա էլ վերացավ: Երբ այդ ճանապարհին նաեւ քո երազանքն է իրականանում, ավելի մեծ ոգեւորությամբ ես անում աշխատանքդ: Ես շատ ուրախ եմ, որ կա այն, ինչ կա&raquo;:

Վանիկը կյանքում պատահած դժվարություններին վերաբերվում է, ինչպես մաթեմատիկական խնդիրներին: Դրանց լուծման համար կարող է ամբողջ օրը գրիչը ձեռքից ցած չդնել, մտածել մինչեւ ուշ գիշեր, իսկ առավոտյան աչքերը բացում է, ու լուծումը հանկարծ գալիս է մտքին՝ բերելով հաղթանակի հաճույքը:
[[gallery12]]
&laquo;Եՙւ ես սկսեցի ինձ հավատալ, եՙւ երեխաներս սկսեցին իրենք իրենց հավատալ: Այս դժվարությունները անցանք, ուրեմն կարող ենք, ամեն ինչ էլ հնարավոր է փոխել, հնարավոր է առաջ գնալ, ուղղակի շատ աշխատասիրություն ու հզոր կամք է պետք: Նույնը երեխաների պարագայում է, որովհետեւ ես ասում եմ՝ դու կարող ես լուծել, դու կարող ես լավ սովորել: Առաջ, երբ ասում էի՝ ձեզնից մեկը վաղը կարող է դառնալ վարչապետ կամ նախագահ, այլ կերպ էին նայում, բայց հիմա հավատում են: Ու ամենակարեւորը այդ հավատն է&raquo;:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է&nbsp;

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске с рабочим визитом побывал «арктический» министр



Жизнь

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Game News

Today's Wordle answer for Thursday, May 30



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!



News Every Day

When Narine asked Gambhir 'can I bring my girlfriend to IPL?'



Происшествия

В Петербурге суд оправдал владельца транспортных средств, который давал взятки сотруднику ГИБДД



Москва

Газовщики в Чите заделали яму, в которой застряла водовозка



Анастасия Волочкова

Маленький Душанбе под крылышком щедрой балерины: загородный особняк Анастасии Волочковой наводнили особенные таджики



Москва

Стало известно, почему сериал с последней ролью Заворотнюк не выйдет на экраны



Елена Рыбакина

Елене Рыбакиной поставили неожиданный «диагноз»



Москва

Преступления мигрантов с рынков азербайджанского олигарха Года Нисанова продолжают шокировать Москву



ЦСКА

Почта России помогла ребёнку из Ижевска, подопечному благотворительного фонда, встретиться с футболистами ЦСКА



Симферополь

Портативный сканер штрих-кодов Heroje H133U на базе CMOS-матрицы



Москва

Улыбка сделала слушателя «Юмор FM» миллионером



Москва

Сергей Собянин посетил фестиваль «Москва — на волне. Рыбная неделя»



Москва

Eurasianet: Азербайджан публично и цинично уничтожает армянское культурное и историческое наследие в Нагорном Карабахе



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Очень дорого: во сколько обходится владение электромобилем в крупных городах





Путин в России и мире
Москва

Фетисов пригласил Путина посетить съезд общества охраны природы


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Пинчук

Фотовыставка «Древнейшие пирамиды мира» пройдёт в Крыму



Москва

Доцент Гиринский: с 1 июля в России повысят цены на услуги ЖКУ до 10%

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net