Զորամասերում անցկացվել են հանկարծակի ստուգումներ
Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության եւ պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը:
Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ, հաղորդում են պաշտպանության նախարարությունից: