Պուտին-Էրդողան հանդիպմանը «թեմաների պակաս չի լինի»
Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը առաջարկել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքը հանդիպման վայրի տարբերակների թվում, եւ թուրքական կողմը տվել է իր համաձայնությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպման օրակարգի մշակումը ընթացքի մեջ է:
«Տարբեր առաջարկությունների փոխանակում է տեղի ունենում, եւ կարելի է վստահորեն ասել, որ թեմաների պակաս հանդիպմանը չի զգացվի», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: