Հայաստան ուղեւորվելիս Պապը հեռագիր է հղել Էրդողանին
Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, Հռոմի Ֆրանցիսկոս Քահանայապետի նամակում ասված է.
«Հայաստան ուղեւորվելիս եւ Թուրքիայի օդային տարածքով թռչելիս՝ հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձերդ Գերազանցությանը եւ Ձեր ժողովրդին՝ աղոթելով, որ Բարձրյալն իր օրհնությունը շնորհի ձեր ժողովրդին»:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Վատիկանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել էին 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած հատուկ պատարագի ժամանակ Պապի արտասանած ճառից հետո, որով վերջինս 1915թ. դեպքերը որակել էր Ցեղասպանություն: