Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

UWC Dilijan-ի առաջին շրջանավարտները խոստանում են վերադառնալ

UWC Dilijan-ի առաջին շրջանավարտները խոստանում են վերադառնալ

UWC Dilijan քոլեջում մայիսի 28-ին կայացել է առաջին ուսանողների ավարտական հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 48 երկրներ ներկայացնող 95 երիտասարդներ, ովքեր 2014թ. դարձել էին UWC ցանցի՝ Հայաստանում գտնվող քոլեջի առաջին ուսանողները, հրաժեշտ են տվել անցած երկու տարիներին հարազատ տուն դարձած ուսումնական հաստատությանը:

&laquo;Հավաքվել ենք, որպեսզի ճանապարհենք հույսով լեցուն այս պատանիներին եւ աղջիկներին, ովքեր&nbsp; ուրախությամբ եւ բարեկամական աջակցության զգացումով հասուն կյանք են մտնում, եւ որպեսզի անկեղծորեն երախտագիտություն հայտնենք նրանց, ում այս պատանիները պարտական են իրենց զարմանալի վերափոխման համար&raquo;,- արարողության բացմանն ասել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

UWC Dilijan քոլեջի համահիմնադիր, կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն է հայտնել առաջին ուսանողներին եւ դասախոսներին՝ քոլեջն աշխուժացնելու, ավանդույթներ կերտելու եւ կրթական բարձր նշաձող սահմանելու համար:

Վերոնիկա Զոնաբենդին Մեդիամաքսը խնդրել է կիսվել իր զգացողություններով՝ հաշվի առնելով, որ քոլեջը նրա եւ UWC Dilijan-ի համահիմնադիր, հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի երազանքն է եղել, որը տվել է իր առաջին պտուղները:

&laquo;Սա առաջին արդյունքն է, շատ զգացմունքային պահ է: Շատ դժվար է նկարագրել զգացողությունները՝ ուրախության եւ մի քիչ տխրության խառնուրդ է: Ընտանիք էր դարձել, հիմա առաջին ուսանողները գնում են, բայց ես հույս ունեմ, որ կապը չի կտրվի, այս վայրն ու Հայաստանը միշտ կմնան նրանց հուշերում, նրանք կցանկանան այստեղ բերել իրենց ընկերներին, հետագայում նաեւ՝ երեխաներին: Այսօր այստեղ շատ հեռուներից եկած ծնողներն են, եւ սա նրանց առաջին այցն է Հայաստան, ոմանք նույնիսկ ասում են, որ այստեղ որոշակի կապեր են հաստատել եւ բիզնես են ցանկանում սկսել&raquo;,- ասել է նա:
[[gallery1]]
Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ դպրոցը կենդանի օրգանիզմ է, եւ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել.

&laquo;Ես եւ Ռուբենը, ինչպես նաեւ մյուս համահիմնադիրները, շատ շնորհակալ ենք քոլեջի տնօրենից, ով երեք տարի առաջ չվախեցավ եւ ժամանեց մի երկիր, որի մասին շատ քիչ գիտեր: Նա եկավ մի դպրոց, որի շինարարությունը դեռ ավարտված չէր: Սա կենդանի գործընթաց է, դեռ շատ երկար ճանապարհ կա առջեւում: Որպեսի դպրոցը ձեռք բերի իր հստակ գծերը, դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի&raquo;:
[[gallery2]]
Քոլեջի ստեղծման ճանապարհը, նրա խոսքով, դժվար է եղել: Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ նախ դժվար է եղել հաղթահարել անվստահությունը, ապացուցել, որ այդ գաղափարը հնարավոր է իրագործել:

&laquo;Դպրոցի մոդելն անսովոր է: Սկզբում Հայաստանում հարցեր էին հնչում, թե ինչու պիտի այստեղ գան սովորելու արտասահմանցիներ, ինչու են գումարներ ծախսվում ոչ հայերի վրա: Արտասահմանում հարց էր բարձրացվում, թե առհասարակ ո՞վ է գնում Հայաստան սովորելու: Երևի, սրանք ամենաբարդ հարցերն էին, եւ առաջին փուլում հաղթահարվեց այդ սնահավատությունը: Այո, Հայաստանը երկիր է, որտեղ արժե գալ սովորելու: Այո, Դիլիջանում կարելի է գտնել այն, ինչ չի կարելի գտնել այլ քաղաքներում&raquo;,- ասել է հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահը:

Ամփոփելով առաջին արդյունքները, Վերոնիկա Զոնաբենդը նկատել է, որ ուսանողները հաջողությամբ հանձնել են Միջազգային բակալավրիատի (IB) ծրագրի քննությունները, իրենց ուսումը շարունակելու են աշխարհի լավագույն կրթական&nbsp;հաստատություններում, որոնց թվում են Հարվարդի, Յելի, Կոլումբիայի, Բրաունի, համալսարանները:

&laquo;Մաղթում եմ առաջին շրջանավարտներին չվախենալ, հավատալ եւ երազել, ուժ ու քաջություն ունենալ սեփական երազանքներն իրագործելու համար: Երբեք չբավարարվել ունեցածով, փոխել սեփական անձն ու շրջապատող աշխարհը, երջանիկ լինել ու երջանկացնել մյուսներին՝ օգնելով նրանց ի կատար ածել իրենց երազանքները&raquo;,- ասել է նա:

UWC Dilijan-ի համահիմնադիր, հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում նշել է, որ քոլեջը Հայաստանի համար հատուկ նախագիծ է, որն ուղղված է երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
[[gallery3]]
&laquo;Ուրախ եմ, որ մեր օտարերկրացի ուսանողները սիրեցին Հայաստանը, եւ նրանցից շատերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո պատրաստվում են վերադառնալ այստեղ: Ակնկալում ենք, որ UWC ցանցի հայ շրջանավարտները, ովքեր 2011թ. Ազգային կոմիտեի աշխատանքի մեկնարկից ի վեր արդեն 75-ն են, նոր, երիտասարդ, հիանալի կրթություն ունեցող, մոտիվացված եւ Հայաստանում դրական փոփոխություններին աջակցող ուժ կդառնան&raquo;,- ասել է նա:

Քոլեջի հիմնադիր-գործընկեր, Flagship Ventures ընկերության գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանն էլ ասել է.
[[gallery4]]
&laquo;Լինելով այդպես տարբեր, եկել եւ կրթության ու շփման &laquo;քիմիական ռեակցիայի&raquo; մեջ եք մտել: Դուք այստեղից դուրս եք գալիս վերափոխված, պատրաստ նոր բարձունքների հասնելու, մի վախեցեք հիասթափություններից, ընդունեք դրանք եւ թող դրանք ձեզ առաջ մղեն: Դիլիջանյան &laquo;ռեակցիան&raquo; կշարունակվի ձեր ամբողջ կյանքում&raquo;:

Մեդիամաքսը զրուցել է նաեւ քոլեջի շրջանավարտների հետ, որոնք պատմել են իրենց ուսման տարիներից, կիսվել Հայաստանից եւ Դիլիջանից իրենց տպավորություններով:

Աժար Կոշկիմբաեւա, Ղազախստան
[[gallery5]]
Քոլեջի շնորհիվ ես իմացա, թե ինչ բան է պատասխանատվությունը: Սովորեցի ապրել տարբեր երկրներից եկած տարբեր մարդկանց հետ:

Ամեն մարդ անհատականություն է, եւ ամեն մեկին մոտենալու ճանապարհ է հարկավոր գտնել: Ես սովորեցի բառացիորեն ապրել այդ տարբեր մարդկանց հետ:

Իմ ամենավառ հիշողությունը, որ կմնա ամբողջ կյանքիս ընթացքում, առաջին օրն էր, երբ ես եկա այստեղ: Առաջին ուսանողն էի, ով ժամանեց Դիլիջան: Առավոտյան ժամը 9-ն էր, ոչ ոք չգիտեր, որ գալու եմ: Առաջինն էի, ով այս ամենը տեսավ:

Ամեն օր հիանում եմ Դիլիջանի բնությամբ, այն ամեն օր ծաղկում է: Մեծ հաճույքով վերադառնալու եմ, եւ արդեն այս կամ հաջորդ ամռանը ծրագրում եմ իմ հանգիստը հենց Հայաստանում անցկացնել՝ դեռ շատ բան չեմ տեսել Հայաստանում:

Միքայել Սիմոնյան, Հայաստան (Իջեւան)
[[gallery6]]
Փոքր հասակից մասնակցել եմ տարբեր միջազգային երաժշտական փառատոնների, ներառական կրթության վերաբերյալ կոնֆերանսների: Միշտ գնահատել եմ տարբեր ազգերի, մշակույթների բազմազանությունը: Հավանաբար, դա առաջին մոտիվացիան էր, որ որոշեցի դիմել UWC Dilijan: Ուզում էի ապրել նման միջավայրում, յուրացնել տարբեր ազգերի մշակույթը:

Ես ունեմ հաշմանդամություն, եւ դպրոցը ներառական է՝ անկախ ազգությունից կամ այլ տարբերություններից, բոլորը, առանց խտրականության, ներառված են կրթության մեջ: Կան որոշակի խնդիրներ, որոնք այսօր նաեւ մեր՝ ուսանողներիս ջանքերով ենք փորձում լուծել:

Դպրոցն ինձ շատ բան է տվել, դժվար է թվարկել: Բացի գիտելիքից, ես այստեղ լավ փորձ ձեռք բերեցի տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ ապրելու՝ հասկանալով դիմացինին, թե ինչքան տարբեր են մարդիկ ու ինչքան տարբեր են ապրում, ըմբռնելով, որ անկախ մեր ազգություններից, կրոնից, բոլորս մարդ ենք եւ կարող ենք իրար հետ համերաշխ ապրել: Էական չէ, թե որն է մեր մայրենի լեզուն, բոլորիս սրտերը, հոգիները նույն լեզվով են խոսում: Սա ամենակարեւորն է, որ դպրոցը տալիս է:

Էլմին Էսպինոզա, Պանամա
[[gallery7]]
Կրթության համակարգն այստեղ շատ որակյալ է, եւ սա ինձ համար բացառիկ հնարավորություն էր: Սկզբում շատ դժվար էր, բայց ես շատ բան եմ սովորել եւ գիտելիքներ եմ ձեռք բերել իմ ամբողջ կյանքի համար:

Երբ եկա, նորմալ անգլերեն եւ ռուսերեն չգիտեի, հիմա հանգիստ հաղորդակցվում եմ երկու լեզուներով էլ: Ցավոք, չհասցրեցի հայերեն սովորել, բայց ապագայում պարտադիր սովորելու եմ, քանի որ կարծում եմ, որ այն ամենագեղեցիկ լեզուներից մեկն է: Ես պարտադիր վերադառնալու եմ Հայաստան:

Ավարտական արարողությանը մասնակցել են 400 հյուրեր՝ քոլեջի 40 դոնորները, ուսանողների ծնողները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Տեղի է ունեցել նաեւ շրջանավարտների այգու հանդիսավոր բացումը, հայ ուսանողները տնկել են շրջանավարտների երկրների թիվը խորհրդանշող 48 ծառերից վերջինը: Ավարտական արարողությունը եզրափակվել է UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր, գործարար, բարերար եւ երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի համերգով:

Մարի Թարյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности



Здоровье

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD



Game News

Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!



News Every Day

‘Please don’t play that at matches next season’, beg Luton fans after Coldplay reveal new song for Hatters at festival



Интернет

ALMI Partner и «Даком М» будут совместно развивать и продвигать отечественные ИТ-решения



Москва

Каждый шестой литовец смотрит российское телевидение вопреки запретам и блокировкам



Тимати

Тимати проучил нового владельца “Black Star Burger” и перепродал его долги



Москва

8 новых ресторанов Москвы — весна 2024



WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA



Москва

В исторических парках покажут любимые мультфильмы от СТС Kids ко Дню защиты детей



Продовольствие

Группа Продовольствие стала победителем конкурса «Экспортер года Алтайского края» по итогам деятельности предприятий за 2023 г.



Симферополь

День открытых дверей "Библиотека - дом, где согревают сердца"



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 2 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Москва

Собянин: На городском вокзале Зеленоград — Крюково появился еще один переход



Москва

1 июня на ВДНХ – «Дискотека Детского радио»!



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Источник 360.ru: в реке Сетунь в Москве произошел разлив нефтепродуктов





Путин в России и мире
Москва

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил действие ДОВСЕ




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



PR time

«Сурганова и Оркестр» приглашают на Летник на Флагшток



Москва

В московском парке родителей испугали надгробия для непослушных детей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net