Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
Նա հանդես է գալու «Ալ Ռիադ» ակումբում: Այդ մասին հայտնում է «Ալ Ռիադի» պաշտոնական թվիթերյան էջը: Պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն:
Նախկինում Մարկոս Պիզելին 2014 թվականից պաշտպանել է ղազախստանյան «Ակտոբեի» գույները, այնտեղ նա անցկացրել է 52 հանդիպում ու դարձել 12 գոլի հեղինակ: