160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Երազողները» Վրաստանը տանում են դեպի նոր հեղափոխություն

Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Ալեքսանդր Աթասունցեւի Лавина обещаний. Почему Грузия опять движется к революции հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ալեքսանդր Աթասունցեւ

Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են պատմական դառնալ: Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան անիրական են դառնում իշխող &laquo;Վրացական երազանքի&raquo; նախընտրական խոստումները։ 12 տարի իշխանության ղեկին մնացող կուսակցությունը միաժամանակ խոստանում է ե՛ւ անդամակցել Եվրոմիությանը, ե՛ւ&nbsp; վերականգնել տարածքային ամբողջականությունը, ե՛ւ նույնիսկ արգելել ընդդիմությունը։

Այս հռետորաբանությունը ցույց է տալիս, որ կուսակցությունը բոլորովին համոզված չէ քվեարկության արդյունքների մեջ եւ շատ բանի է պատրաստ՝ պարտությունից խուսափելու համար։ Սակայն սպառնալով ընդդիմությանը զրկել իշխանության համար պայքարելու լեգիտիմ ուղիներից՝ &laquo;Վրացական երազանքն&raquo; ինքն է երկրում նախահեղափոխական իրավիճակ ստեղծում։

Ռեպրեսիաների խոստումը

&laquo;Վրացական երազանքն&raquo; իր նախընտրական քարոզարշավում երբեք չափավորություն չի ցուցաբերել, սակայն ներկայիս քարոզարշավը գերազանցեց բոլոր նախորդները: Օգոստոսի կեսերին իշխող կուսակցությունը հայտարարեց, որ եթե խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա կարգելի &laquo;հավաքական Ազգային շարժումը&raquo;:

Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել էր, որ իշխանության այս հայեցակարգը ներառում է ոչ միայն Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, այլեւ, ըստ էության, երկրի բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ &laquo;Ախալին&raquo; եւ &laquo;Լելոն&raquo;, որոնք &laquo;Միացյալ Ազգային շարժման&raquo; հետ կոալիցիա չեն կազմում։ Կոբախիձեի խոսքերով, &laquo;Երազանքը&raquo; միանգամայն կբավարարի, եթե արգելքի սահմանումից հետո Վրաստանում միակուսակցական խորհրդարան լինի։

Վրաստանի նախկին իշխանությունների քննադատությամբ եւ դատաստանի սպառնալիքներով լի են նաեւ &laquo;Վրացական երազանքի&raquo; հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ելույթները։ Միլիարդատերը արդեն մեկ ամիս է, ինչ նախընտրական շրջագայության մեջ է եւ ելույթներ է ունենում երկրի տարբեր շրջաններում։ Իվանիշվիլին անխոնջ քննադատում է &laquo;Ազգային շարժումը&raquo;՝ մեղադրելով նրան 2008 թվականի օգոստոսի պատերազմը &laquo;հրահրելու&raquo; մեջ, ինչպես նաեւ Վրաստանին Ռուսաստանի հետ նոր հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Նա ընդդիմությանն անվանում է &laquo;գլոբալ պատերազմի կուսակցություն&raquo;, &laquo;ֆաշիստներ&raquo; եւ խոստանում &laquo;Նյուրնբերգյան դատավարություն&raquo; ապահովել նրա համար։

Տարածքային ամբողջականությունը

Ռեպրեսիաների սպառնալիքները &laquo;Վրացական երազանքը&raquo; համատեղում է Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու անորոշ խոստումներով։ Այս թեման առաջին անգամ իշխող կուսակցության նախընտրական թեզերի շարքում հայտնվեց 2024թ. գարնանը։ Դա տեղի ունեցավ &laquo;օտարերկրյա գործակալների մասին օրենքը&raquo; ընդունելու քարոզարշավի ժամանակ, որը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ:

Այս անգամ էլ իշխող կուսակցությունը փորձում է բալանսավորել ռեպրեսիաների հեռանկարը հայտարարություններով, թե երկիրը պետք է պատրաստ լինի փոխել Սահմանադրությունը տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման դեպքում։ Այսինքն, &laquo;Երազանքը&raquo; փաստացի համաձայնում է նվազագույնը դաշնության կամ նույնիսկ համադաշնության ստեղծմանը՝ ինքնավար Աբխազիայով եւ Հարավային Օսիայով իր կազմում: Իսկ սեպտեմբերի կեսերին, ելույթ ունենալով Գորիում, Իվանիշվիլին նույնիսկ ասել էր, որ ընտրություններից հետո &laquo;մենք մեր մեջ հաստատ ուժ կգտնենք&raquo; 2008 թվականի պատերազմի համար Հարավային Օսիայից&nbsp; ներողություն խնդրելու համար։

Նման հռետորաբանությունն անհրաժեշտ է ոչ միայն ընտրողներին ցույց տալու համար, որ իշխանություններն իսկապես ցանկանում է հաշտության հասնել ապստամբ հանրապետությունների հետ։ &laquo;Երազանքը&raquo; նաեւ ցանկանում է տպավորություն ստեղծել, որ Մոսկվայի հետ արդեն ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն ունի, որն ուժի մեջ կմտնի ընտրություններից անմիջապես հետո։

Դա &laquo;Վրացական երազանքի&raquo; գիտակցված քաղաքականությունն է։ 2022 թվականից ի վեր նա իր հեղինակությունը կառուցում է տարբեր &laquo;անհայտների&raquo; վրա՝ լինի դա նոր պատերազմի վախը, թե երկրի վերամիավորման անորոշ հույսերը:

Այս ամենը պարադոքսալ կերպով զուգորդվում է եվրաինտեգրման ուղղությունը պահպանելու խոստումներով։ Չնայած Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ կտրուկ վատթարացած հարաբերություններին, Իվանիշվիլին վստահ է, որ դրանք սոսկ ժամանակավոր տարաձայնություններ են, եւ հենց որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, Թբիլիսիի եւ Արեւմուտքի միջեւ բոլոր վեճերը &laquo;անցյալում կմնան&raquo;։

Ընդհանուր առմամբ, նախընտրական առաջնահերթությունների այս փաթեթը կարող է իրարամերժ եւ անհեթեթ թվալ, բայց այս հակասական կառուցվածքը լիովին համապատասխանում է վրացական հասարակության մի զգալի մասի նկրտումներին, որոնք կցանկանային թե՛ անդամակցել ԵՄ-ին, թե՛ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ավելին, 2021 թվականին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ եթե ստիպված լինեն երկուսից մեկն ընտրել, ապա վրացիների ավելի քան երեք քառորդը կգերադասի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Երազողների խնդիրները

Առայժմ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ անջատողական հանրապետությունների վերաբերյալ ինչ-որ գաղտնի պայմանավորվածության առկայությանը հավատալու առաջարկը բլեֆ է հիշեցնում։

Ոչ մի նախանշան չկա, որ Աբխազիայում կամ Հարավային Օսիայում հնարավոր վերաինտեգրման նախապատրաստություններ են սկսվել։ Չկան նոր մարդասիրական ծրագրեր, առեւտրի սահմանափակումների վերացում, սահմանային ռեժիմների թուլացում։ Նույնիսկ ինքը՝ Իվանիշվիլին, ուղղակիորեն ասել է, որ &laquo;սեփական սխալների ընդունումը&raquo; կլինի միայն &laquo;ճանապարհի սկիզբը, որը բաժանարար գծի երկու կողմերում գտնվող մարդկանց միջեւ վստահությունը վերականգնելու ցանկություն կառաջացնի&raquo;։

Շատ դժվար է պատկերացնել երկրի միավորումը առանց որեւէ նախնական քայլերի։ Եվ նույնիսկ Մոսկվայի կամքը կարող է բավարար չլինել, որ ապստամբ հանրապետությունները համաձայնեն վերադառնալ Վրաստանի կազմ։ Այո, Աբխազիան եւ Հարավային Օսիան մեծապես կախված են Ռուսաստանից եւ մեծամասամբ ենթարկվում են նրան, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է նրանց անկախությանը:

Երազողների ռիսկերը

&laquo;Երազանքի&raquo; մյուս նախընտրական նարատիվների հետ նույնպես ամեն ինչ հարթ չէ: Քաղաքական ռեպրեսիաների նման բացահայտ սպառնալիքը անսպասելի քայլ է, որն արմատապես փոխում է գալիք ընտրությունների իմաստը։ Անգամ եթե կուսակցությունը սխալվել էր, ասելով, որ կարգելի ընդդիմությունը միայն սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում, ինչը, դատելով հարցումներից, դժվար թե տեղի ունենա, բոլոր մասնակիցների համար խաղադրույքների ավելացումը միեւնույն է ցնցող է դարձել։ Այժմ խոսքը գնում է ոչ միայն առաջիկա չորս տարիների խորհրդարանում ուժերի հարաբերակցության, այլ, ըստ էության, վրացական ընդդիմության գոյության մասին:

&laquo;Երազանքի&raquo; նախորդ գործողությունները միայն մեծացնում են վախերը Վրաստանում ժողովրդավարության ապագայի նկատմամբ։ Խորհրդարանի ներկայիս գումարման ժամանակ ձերբակալվել եւ բանտ էր ուղարկվել &laquo;Միացյալ Ազգային շարժման&raquo; հիմնադիր եւ խորհրդանիշ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ընդունվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը կտրուկ բարդացրել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների աշխատանքը։

Մոտ ապագայում Վրաստանի Սահմանադրական դատարանը պետք է պատասխանի &laquo;օտարերկրյա գործակալների մասին օրենքի&raquo; դեմ ներկայացված հայցերին։ Եթե դատարանը մերժի դրանք, Վրաստանի իշխանությունները կկարողանան սահմանափակել հազարավոր ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքը։ Եթե հավատանք վրացական լրատվամիջոցների գնահատականներին, կազմակերպությունների միայն 1,5%-ն է կամավոր գրանցվում որպես &laquo;արտաքին ուժի շահերը սպասարկող&raquo;։ Հասկանալի է, որ դա օտարերկրյա ֆինանսավորում ստացողների միայն չնչին մասն է, ինչը նշանակում է, որ բոլորին սպառնում են խոշոր տուգանքներ։

Այժմ &laquo;Վրացական երազանքը&raquo; փաստացի ասում է, որ եթե ընդդիմությունը պարտվի ընտրություններում, հետագայում կարող է զրկվել իշխանության համար պայքարելու օրինական ուղիներից։ Եվ, ի տարբերություն երկրի հնարավոր միավորման մասին ակնարկների, առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ դա բլեֆ է։ Այսինքն՝ իշխանություններն իրենք են ընդդիմությանը դնում մի իրավիճակի մեջ, երբ փողոցային պայքարը գոյատեւման գրավական է դառնում։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Собянин: Рублево-Архангельская линия метро откроется до 2027 года



Здоровье

Врачи из Арзамаса удалили гигантский камень из мочевого пузыря: находка может войти в книгу рекордов




Українські новини

Огляд дверних циліндрів для замка: найкращі рішення від популярних брендів



Новости 24 часа

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи



Game News

This computer built inside Minecraft has 1,107,419 blocks, over 15 million views on TikTok, and all started 'for the fun of it'



Москва

Более 100 человек эвакуировали в Москве из-за повреждения газопровода



News Every Day

Harris pokes fun after Trump turns rally into bizarre dance-a-thon



Происшествия

Военные следователи провели в Ялте проверку лиц, не вставших на воинский учет



Москва

Архангельская теннисистка Алина Хезина победила на турнире в Санкт-Петербурге



Сергей Брановицкий

Студия звукозаписи. Студия звукозаписи в Москве. Лучшая студи звукозаписи. Профессиональная студия звукозаписи.



Москва

В Конаковском бору соревновались в легкоатлетическом пробеге



Дарья Касаткина

Касаткина прошла в четвертьфинал турнира в Нинбо



Москва

«Он был как разъяренная чихуахуа!» Егор Шип пригрозил блогеру Андрею Савочкину встречей в Москве в новом выпуске реалити «Первые на деревне» на ТНТ



Владимир Путин

Путину представили новые спортивные объекты в Уфе, Перми и других городах России



Симферополь

Дополнительный поезд в Крым запустят через Воронеж на новогодние праздники



Москва

«Он был как разъяренная чихуахуа!» Егор Шип пригрозил блогеру Андрею Савочкину встречей в Москве в новом выпуске реалити «Первые на деревне» на ТНТ



Москва

Собянин: все ярмарки выходного дня в Москве оформили в едином стиле



Москва

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Объем предложения дорогих квартир на вторичном рынке Москвы за год снизился на 10%





Путин в России и мире
Москва

Путин: Россия выполнила более 80% плана на председательство в БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко подверг критике постсоветские страны за желание «брать что-то» у России и «ничего взамен не давать».




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Во Франции призвали к решительному шагу в отношении Киева и НАТО


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



The Beatles

Документальный фильм о The Beatles выйдет на экраны в этом году



Москва

РБК опубликовало инструкцию для россиян, как снизить налог на вклады

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net