Բայրամով. ՀՀ Սահմանադրությունը խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է
![Բայրամով. ՀՀ Սահմանադրությունը խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է](https://mediamax.am/datas/znews/thumb_/2024/06/1719486675_2506596.jpg)
«Օրեր առաջ հայկական կողմին է ներկայացվել պայմանագրի նախագծի առաջարկների հերթական փաթեթը:
Հայաստանի Սահմանադրությունը դեռ տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Սա խաղաղության ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի այս հարցում»,- Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների միջեւ նույնպես աշխատանքները շարունակվում են, եւ «մոտ ապագայում կլսենք դրական նորություններ»:
«Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, առաջիկայում ականատես կլինենք հետագա դրական քայլերի»,- ասել է նա: