160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Իրանը նախագահի մահից հետո. կայունություն եւ ռիսկեր

Ներկայացնում ենք քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովի Иран: проверка устойчивости հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Իրանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի ողբերգական վախճանը արթնացնում է ֆատալիստական բնույթի մտքեր՝ ճակատագրի շրջադարձերի մասին։ Անխուսափելի են կասկածներն, որ ուղղաթիռը կործանվել է&nbsp; հանցավոր մտադրության արդյունքում։ Դա կպարզվի, իսկ առայժմ մենք կարող ենք հիշել, թե ինչպես տասնչորս տարի առաջ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարը Սմոլենսկի մոտ այնքան անհավատալի էր թվում, որ անհնար էր հավատալ դժբախտ պատահարի վարկածին:

Իրանը առանցքային երկիր է Արեւմտյան Ասիայում։ Գրեթե բոլոր կարեւորագույն գործընթացներն ինչ-որ կերպ կապված են Իրանի հետ՝ կա՛մ ուղղակիորեն նրա մասնակցությամբ են տեղի ունենում, կա՛մ Թեհրանի իր ազդեցությունն ունի աշխարհի այդ հատվածում իր ներկայության փաստով։ Իրանական պետության կայունությունը տարածաշրջանային հավասարակշռության ամենակարեւոր գործոններից է: Ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ, բայց դա բոլորն են ընդունում։

Ուստի առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե արդյո՞ք ցնցումը կհանգեցնի ներքին անկայունության, որը դուրս կգա երկրի սահմաններից դուրս։ Այս մասին հիմնավոր կխոսեն իրանագետները, իսկ կողմնակի դիտորդին, ինչպիսին նաեւ այս տողերի հեղինակը, թվում է, որ համակարգը բավականաչափ ուժեղ է հենց այս տեսակի միջադեպերին դիմակայելու համար:

Իրանի պետական համակարգում նախագահը պետության ղեկավարը չէ (հոգեւոր առաջնորդն է), այլ գործադիր իշխանության ղեկավարը, մոտավորապես վարչապետի նման, բայց ոչ թե տեխնոկրատական, այլ քաղաքական բնույթի։ Նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, սակայն դրան նախորդում է նախնական գաղափարախոսական ընտրության փուլը, որի ընթացքում դուրս են թողնվում թեկնածուները, որոնք ընդունելի չեն գաղափարական-քաղաքական պահապանների համար։ Այս կերպ հարգվում է ընտրությունների բազմակարծությունը, սակայն բազմազանությունը սահմանափակվում է թույլատրելի շրջանակներով։ Վերջիններս լուծում են սուր շրջադարձերից խուսափելու խնդիրը։ Նախագահական (ինչպես նաեւ խորհրդարանական) ընտրությունները ընտրված թեկնածուների հաստատման ընթացակարգ չեն, տեղի է ունենում իրական մրցակցություն եւ պայքար, եւ քվեարկության արդյունքը միշտ չէ այնպիսին լինում, ինչպիսին կցանկանար գերագույն հոգեւոր իշխանությունը։. Այդպես, եւ՛ նախագահ Խաթամին 1990-ականներին, եւ՛ նախագահ Ահմադինեժադը 2000-ականներին, որոնք, ի դեպ, գաղափարական հակապատկերներ էին, ընտրվել էին իշխող խմբի սպասումներին հակառակ։

Ճիշտ է, դա ցնցումների չհանգեցրեց։ Իսկ այժմ Իրանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կատարելագործվում է կարգավորման հմտությունը, այսինքն՝ առանց բացահայտ ընտրական խեղաթյուրումների ցանկալի արդյունքի հասնելու կարողությունը։

Այնուամենայնիվ, Իրանի քաղաքական լանդշաֆտը նույնքան տարասեռ է, որքան ցանկացած մեծ եւ ազդեցիկ երկրում: Կառավարման եւ վերահսկողության բարդ համակարգի, ինչպես նաեւ գործառույթների որոշակի կրկնօրինակման շնորհիվ պետական ապարատի աշխատանքը բավականին կայուն է ցնցումների համար։ Իշխանության վակուում չի առաջանում։

Սակայն այս նույն բարդությունը եւ տարբեր (երբեմն շատ տարբեր) շահերի խմբերի առկայությունը մեծացնում է ներքին հավասարակշռությունը խախտելու ռիսկերը։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Իրանի ներքին իրավիճակը, մեղմ ասած, հեռու է կատարյալ լինելուց։ Մի կողմից՝ ակտիվ բնակչության մի մասի հոգնածությունը աստվածապետական իշխանությունից եւ դրա հետ կապված սահմանափակումներից, մյուս կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը զարգացման վրա, անհանգստության ընդհանուր աճը տարածաշրջանը միջազգային ցնցումների կենտրոնի վերափոխման պատճառով. այս ամենը պայմաններ է ստեղծում իրավիճակի անկայունացման համար: Եվ այս առումով իրադարձությունների ցանկացած անկանխատեսելի զարգացումը ռիսկեր է պարունակում։

Տարածաշրջանային երկու հիմնական մրցակիցներ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները դարձել են ոչ միայն Մերձավոր Արեւելքի քաղաքականության առանցքը, այլեւ համաշխարհային նշանակության գործոն:

Առճակատումն անհաշտ է, անգամ տեսական ելքեր չեն նշմարվում։ Բնական է, որ այս երկու երկրները հանդես են գալիս միջուկային համատեքստում՝ Իսրայելը որպես դե-ֆակտո միջուկային զենք ունեցող, Իրանը՝ որպես տերություն, որը գործնականում ունակ է այն ունենալ։ Դա ընդգծում է այս երկու դերակատարների կարգավիճակը, որը տարբերվում է նույնիսկ այնպիսի նշանակալից պետություններից, ինչպիսիք են Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան։

Իրանն ու Իսրայելը զգուշավոր են: Ինչպես ցույց տվեց վերջերս տեղի ունեցած հարվածների փոխանակումը, սրման գնալ ոչ ոք չի ցանկանում, համենայն դեպս՝ դեռ։ Սակայն կողմերի &laquo;կարմիր գծերի&raquo; ներսում մրցակցությունը կատաղի է։ Եվ ներքին անկայունության փոխադարձ խթանումը նորմ է։ Նման իրավիճակ է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, թեեւ այստեղ կողմերի պայմանավորվելու ռեսուրսը մի փոքր ավելի բարձր է։

Իրանի ղեկավարության համար հիմա ամենակարեւորը սեփական բնակչությանը եւ արտաքին դիտորդներին համոզելն է, որ համակարգի կայունությանը վնաս չի հասցվել, այն ճիշտ է աշխատում։ Պետք չէ ակնկալել արտաքին քաղաքական փոփոխություններ. ղեկը&nbsp; հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ձեռքում է։ Հնարավոր են իրավիճակային ճշգրտումներ։ Ռուսաստանի համար Իբրահիմ Ռայիսիի մահը հատկապես տխուր իրադարձություն է, քանի որ նախագահը համակրանք ուներ մեր երկրի նկատմամբ եւ հակված էր սերտ համագործակցության։ Սակայն Իրանի ոչ մի&nbsp; ղեկավար Մոսկվայի հետ կապերի խզում թույլ չի տա։ Ճիշտ է նաեւ մեկ այլ բան՝ Իրանի եւ Ռուսաստանի շահերը ոչ միշտ են համընկնում, եւ Իրանի ցանկացած ղեկավարություն հաստատակամորեն պաշտպանելու է իր դիրքորոշումները։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմենյովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Прокуратура проверяет информацию о пропаже вертолета в Архангельской области



VIP

Пластический хирург Александр Вдовин: как избавиться от мешков под глазами






Новости 24 часа

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



Game News

Мафия-НН: Густой аромат армянского кофе наполнил воздух старательно украшенной гостиной.



Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



News Every Day

Every time we go on holiday my husband ogles other women on the beach



Авто

Забетонирована первая опора моста «Парус»



Москва

Бывшему замглавы МЧС Кубани продлили арест до 4 ноября



Metallica

Metallica — Harvester Of Sorrow (Москва, Тушино, 28.09.1991)



Москва

Администрация Чехова провела выездную встречу с жителями села Троицкое



Зарина Дияс

Зарина Дияс может встретиться с Ариной Соболенко на топовом турнире



Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»



Анфиса Чехова

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника



Симферополь

Творческая композиция «Диво дивное руки творят».



Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



Москва

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей



Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Столица представила аналитический доклад по климатической повестке городов России





Путин в России и мире
Москва

Акции Газпрома на Московской бирже поднялись на 1,76% после поручения Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Как только НАТО нападет на Беларусь, будет применено ядерное оружие – Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Байден анонсировал поставку Киеву дальнобойных ракет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Денис Мацуев

Шедевры Георгия Гараняна исполнит Денис Мацуев. Relax FM рекомендует



Москва

Пассажирские самолёты с русскими пригрозили расстрелять прямо в небе: Кто мог слить секретную частоту - версии и факты

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net