Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Սոս Սարգսյան. «Կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»

Սոս Սարգսյան. «Կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»

«Վերնատուն» հրատարակչությունը «Անհատներ» մատենաշարով ներկայացնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանին։ «Երկիրը երկիր է» վերնագրված ժողովածուն կազմել եւ խմբագրել է գրականագետ Արմեն Սարգսյանը։ Գրքի կազմման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի. մեկտեղվել են ինչպես նախկինում հրատարակված, այնպես էլ անտիպ տեքստեր։

«Այս հարցում ինձ շատերն են օգնել, ինչպես տիկին Նելլին՝ Սոս Սարգսյանի կինը, այնպես էլ մեծ թվով լրագրողներ, խմբագիրներ, վարպետի ժառանգության գիտակներ»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։

- Ինչպե՞ս են ընտրվում «Անհատներ» շարքի հերոսները։ Խնդիր է դրվում արժանի՞ն մատուցել անհատներին, թե՞ եւս մեկ անգամ փոխանցել, «լսելի» դարձնել նրանց խոսքը հանրությանը։

- Սոս Սարգսյանը երկար է ապրել։ Եվ, բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ շատ սերունդներ են նրան ճանաչել։ Իմ սերունդը՝ որ հաստատ։ Եվ ահա այդքան մարդկանց սիրելի արտիստին կարիք կար ճանաչելի դարձնելու նաեւ երիտասարդներին, որ գուցե եւ տեսել են Սոս Սարգսյանի ֆիլմերը, բայց քիչ են ծանոթ նրա մտավորական եւ հայրենասեր կերպարին։ Իսկ ավելի ավագ սերնդի աչքում եւ հիշողության մեջ նա մնացել է որպես մտավորականության հնչեղ ձայն, որ, ցավոք, լռեց իր մահով։ Եվ հիշում եմ, որ նրա մահվան օրը շատերը փաստեցին՝ մտավորականության ձայնը լռեց։

Սոս Սարգսյանն իրավամբ հեղինակություն էր, ապրող-արարող մեկը, որի կարծիքը լսում էին, խոսքն արժեք ուներ, որովհետեւ ցուցաբերում էր սրտացավություն։ «Վերնատուն» հրատարակչության «Անհատներ» շարքում ներկայացված են միայն իսկական հեղինակություններ, ճանապարհ անցած, արժեքներ ստեղծած մարդիկ, որպիսին ինքն էր՝ մեծ արտիստը։ Ժողովածուն պատահական վերնագիր չունի։ Այն հուն է երազանքների երկրի համար, որտեղ արտիստի ցանած սերմերն անպայման ծիլեր են տալու։

-Ի՞նչ հիմքի վրա եւ ի՞նչ սկզբունքով եք կազմել գիրքը։

- Վարպետի ժառանգությունը շատ մեծ է, եւ երբ մտորում էի, թե այդ ահռելի էջերի ո՞ր մասն ընդգրկեմ, հասկացա, որ կարիք կա մեկտեղելու հատկապես պետականաշինության համար կարեւոր հատվածը։ Գրքում եւ՛ խոսք կա, եւ՛ գործ։ Եվ ինչպիսի՜ քննադատություն։ Առողջ, բնական, ցավի կետերին խփող, մատը երակին դնող քննադատություն։ Կինոն, թատրոնը, հեռուստատեսությունը, հասարակական կյանքը եւ այլ բնագավառներ Սարգսյանի քննադատող մտքի առանցքում են, դրանց արատավոր կողմերի մասին շարունակ խոսում է եւ չի հանձնվում, երբ իր գործի պտուղները դեռ քաղելիք չեն, այլ միայն արատներն են շատանում։

Երբ Նարինե Գրիգորյանին խնդրեցի առաջաբան գրել գրքի համար եւ հետո կարդացի այդ տեքստը, հասկացա, որ վարպետի ցանած սերմերը ոչ միայն ծիլեր են տվել, ինչպես Նարինեն է ասում, այլեւ դարձել են մրգատու ծառեր, որոնց քաղցր պտուղները այսօր գլորվում են ոչ միայն Համազգայինի, այլեւ շատուշատ այլ թատրոնների բեմերից։ Որովհետեւ սերունդներ է կրթել, պատրաստել է նվիրյալների, որ այսօր շարունակում են նրա գործը՝ նորովի վերծանելով արտիստի ամեն խոսք ու գործ։

-«Մենք պետություն չենք ունեցել, մենք նոր ենք սովորում՝ ինչ է պետականությունը, դա նշանակում է, որ մեր զարգացման ընթացքը չի կարող լինել նույնը, ինչ մյուս ազգերինը։ Մենք պետք է շտապենք»։ Շատ են այսօրինակ պատգամները, որ գուցե օգնեն ընթերցողին վերարժեւորել մեր անցած ու անցնելիք ճանապարհը։

-«Չամաչենք, սովորենք, ասենք՝ իմ Հայաստանը»,- ասում էր նա եւ մատի ամեն շարժումով սիրել տալիս մեր երկիրը, մշակույթը։ Համակ սեր է այս գիրքը, սեր այն հողի հանդեպ, որտեղ միլիոնավոր շիվեր է տնկել մեծ արտիստը։ Եվ սա բառի բուն իմաստով։ Նա բնությունը սիրող էր. այդտեղից էր սկսում ճշմարտությունը։ Հորդորում էր շատ կրթվել, որովհետեւ պատերազմները գիտելիքներով են հաղթում, իսկ «ժողովուրդների մրցությունը, ըստ էության, տաղանդների մրցություն է»: Իսկ լեզո՜ւն որքան էր կարեւորում, որքան գեղեցիկ խոսք ուներ, հիանալ կարելի է։ Եվ հաճախ էր տեղին քննադատում, երբ հեռուստացույցից լսում էր մի հայերեն, որ ամենաքիչը գռեհիկ էր, ամենամեղմը՝ տհաճ, աղճատված, անհոդաբաշխ։

Իսկապես, Սոս Սարգսյանի դպրոցն անցած մարդիկ նաեւ խոսքի մշակույթի անմոռանալի դասեր են անցել։ Լեզվի դասերին պարտադիր գումարում էր հայրենասիրության դասերը։ Սաստիկ քննադատում էր արտագաղթողներին։ Արդարացում չէր գտնում նրանց համար։ Համարում էր, որ եթե մեր տունը ցուրտ է, կտուրը կաթում է, պետք է նորոգել, այլ ոչ գնալ-տեղավորվել ուրիշների հարմարավետ տներում։ Հորդորում էր մնալ հայրենի հողում, պահել հայկական ընտանիքը, որովհետեւ դրսում ընթանալու ենք այլասերման ճանապարհներով։

«Ես կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»

Գրքի առաջաբանի հեղինակը Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։

-Հե՞շտ էր, թե՞ դժվար վարպետի մասի գրելը։

-Դժվար է ձեւակերպել մտքերդ, երբ զգացմունքներդ բուռն են։ Պիտի փորձես հնարավորինս հակիրճ՝ շատ բան ասել։ Մյուս կողմից՝ դրա շնորհիվ, որ պետք է գրեի նախաբանը, երկխոսություն սկսվեց վարպետի հետ։ Երբ ապրում ես, վայելում ամեն րոպեն վարպետի հետ, թեեւ գնահատում ես այդ շփումները, բայց գնահատական տալ չես կարողանում։ Տարիներ հետո սկսեցի հասկանալ, թե ինչու էր մեզ հետ այդքան շատ հայրենիքից խոսում, թե ինչու էր այդքան կարեւորում մեր քաղաքացի լինելը։ Մենք դերասաններ ենք, ու զարմանում էի երբեմն, թե ինչու այդ պահին չենք զբաղվում հենց դերասանությամբ, այլ հայրենիքի մասին հարցեր ենք արծարծում։ Հետո հասկանում ես, որ մինչեւ ճիշտ աշխարհայացք չձեւավորվի, չես ստանալու այն, ինչը շատ կարեւոր է արվեստը փոխանցելու համար։

Այդ զրույցներն ավելի կարեւոր էին, քան ասենք, թե ինչպես կարող է դերասանը ձայնը փոխել։ Մեկ է, աշխարհայացքից է գալիս շատ բաներ։ Ինչո՞ւ Սոս Սարգսյանի թատրոնը շարունակեց, ծաղկեց, որովհետեւ ինքը հիմքը ճիշտ դրեց, ինքը մեզ հետ զրուցեց, պապիկի պես վարվեց։ Էդ ամենը՝ գրելիս սկսեցի հասկանալ։ Ուզում էի նախաբանում կետ առ կետ (բայց չտարածվելով) փոխանցել ընթերցողին այն, ինչ զգացել եմ կենդանի շփվելով այդ մեծ մարդու հետ։

- Շարունակելով Ձեր միտքը՝ մեջբերեմ Սոս Սարգսյանի հետեւյալ ձեւակերպումը. «Այնուամենայնիվ, թատրոնը կիրթ մարդկանց գործ է»։ Գրքում մեկտեղված այս եւ նման մտքերը կարո՞ղ են «ուղեցույց» դառնալ դերասանների, թատրոնի մարդկանց համար։

- Թատերական ինստիտուտ շատ տաղանդավոր երեխաներ են ընդունվում, բայց եզակիներն են իսկապես մասնագետ դառնում։ Կիրթ լինելը միայն ինտելեկտը չէ, նաեւ դաստիարակություն է, այդ ամեն ինչը պիտի ունենաս, որ կարողանաս ուժերդ, տաղանդդ ճիշտ ներկայացնել։ Դրա համար, հատկապես 21-րդ դարում, եթե ուզում ես մարդիկ կտրվեն իրենց իրականությունից ու գան թատրոն, դու պիտի շատ հետաքրքիր լինես։

Կդառնա՞ գիրքը ուղեցույց՝ կախված է ընթերցողից։ Ասում են՝ ուսուցիչը հայտնվում է այն ժամանակ, երբ ձեւավորվում է աշակերտը։ Եթե կարդացողը իսկապես բաց է ու պատրաստ, այդ ամենը կգտնի գրքում։

-Գրում եք. «Դուք թատրոնը հիմնեցիք այն ժամանակ, երբ երկրում սով էր, պատերազմ, ցուրտ ու մութ»։ Համազգային թատրոնն ի՞նչ տվեց մարդկանց այդ տարիներին։

-Նախ՝ հավատ տվեց, որ եթե արվեստը կա, թատրոնը կա, ուրեմն ամեն ինչ իր տեղում է, ամեն բան կարելի է վերգտնել, վերականգնել։ Երբ բոլոր թատրոնները փակվել էին, Սոս Սարգսյանը տարբեր թատրոններից հավաքեց դերասանական սերուցքն ու հիմնեց Համազգային թատրոնը՝ կենդանի պահելով ոգին։ Թատրոնն այդ ժամանակ ուժ, ոգի էր փոխանցում։ Մարդիկ մրսում էին թատրոնում վառարան կար, տաք էր, հաճախ տոմս էլ չէինք վաճառում, թույլ էինք տալիս, որ մարդիկ գան։ Ու տաքանում էին ե՛ւ ֆիզիկապես, եւ՛ հոգեպես։

- Վարպետը խոսելով Ցեղասպանության մասին՝ ասում է, որ համատարած վախ էր մտել ժողովրդի մեջ, դրա համար միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին։ Մեջբերեմ. «Հարցնում ես՝ ինչը կցանկանայի, որ չկրկնվեր։ Ես կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»։ Նախազգո՞ւմ էր գուցե, որ մի օր պատմությունը կարող է կրկնվել։

-Ասել է որպես զգուշացում, եւ դա շատ կարեւոր պատգամ է։ Մեր շուրջն անընդհատ ուզում են վախի մթնոլորտ ստեղծել թշնամիները, բայց չպետք է կորցնենք հավատը մեր ուժերի հանդեպ ու տրվենք վախին։ Երբ հայրիկիս ադրբեջանցիները ձերբակալել էին (շարժման տարիներին էր, երբ մենք ընտանիքով տեղափոխվել էինք Արցախ, որ մեր երկրին տեր կանգնենք), ի՞նչ էին անում. ուզում էին վախեցնել հայերին, որ թողնեն, գնան Արցախից։ Թշնամին ուզում է վախեցնել, որ մենք այդ ամենը հեշտ ու հանգիստ բաց թողնենք։ Վախը արմատախիլ անել է պետք, որովհետեւ կյանքը տրվում է ապրողին, չվախեցողին։

Մեր թատրոնի խաղացանկում կա «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը պատերազմի մասին։ Դրամատուրգը պիեսը վերնագրել էր «Վախի գենեզիս»։ Ասացի՝ ես վախից չեմ պատմելու, ես պատմելու եմ փոքր հաղթանակներից, որոնցից ծնվում է մեծ հաղթանակը։ Իրավիճակում միշտ կարեւոր է, թե ինչն ես շեշտադրում, դրանից են ձեւավորվում ապագա քայլերդ. եթե կենտրոնանաս վախի վրա, քարացած կմնաս ու զոհի նման կսպասես բախտիդ, եթե ամեն վայրկյան կենտրոնանաս նպատակիդ վրա, համբերատար կփնտրես դրան հասնելու ճանապարհները եւ, ի վերջո, կհաղթես:

Արմինե Սարգսյան

&laquo;Վերնատուն&raquo; հրատարակչությունը &laquo;Անհատներ&raquo; մատենաշարով ներկայացնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանին։ &laquo;Երկիրը երկիր է&raquo; վերնագրված ժողովածուն կազմել եւ խմբագրել է գրականագետ Արմեն Սարգսյանը։ Գրքի կազմման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի. մեկտեղվել են ինչպես նախկինում հրատարակված, այնպես էլ անտիպ տեքստեր։

&laquo;Այս հարցում ինձ շատերն են օգնել, ինչպես տիկին Նելլին՝ Սոս Սարգսյանի կինը, այնպես էլ մեծ թվով լրագրողներ, խմբագիրներ, վարպետի ժառանգության գիտակներ&raquo;,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։

- Ինչպե՞ս են ընտրվում &laquo;Անհատներ&raquo; շարքի հերոսները։ Խնդիր է դրվում արժանի՞ն մատուցել անհատներին, թե՞ եւս մեկ անգամ փոխանցել, &laquo;լսելի&raquo; դարձնել նրանց խոսքը հանրությանը։

- Սոս Սարգսյանը երկար է ապրել։ Եվ, բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ շատ սերունդներ են նրան ճանաչել։ Իմ սերունդը՝ որ հաստատ։ Եվ ահա այդքան մարդկանց սիրելի արտիստին կարիք կար ճանաչելի դարձնելու նաեւ երիտասարդներին, որ գուցե եւ տեսել են Սոս Սարգսյանի ֆիլմերը, բայց քիչ են ծանոթ նրա մտավորական եւ հայրենասեր կերպարին։ Իսկ ավելի ավագ սերնդի աչքում եւ հիշողության մեջ նա մնացել է որպես մտավորականության հնչեղ ձայն, որ, ցավոք, լռեց իր մահով։ Եվ հիշում եմ, որ նրա մահվան օրը շատերը փաստեցին՝ մտավորականության ձայնը լռեց։

Սոս Սարգսյանն իրավամբ հեղինակություն էր, ապրող-արարող մեկը, որի կարծիքը լսում էին, խոսքն արժեք ուներ, որովհետեւ ցուցաբերում էր սրտացավություն։ &laquo;Վերնատուն&raquo; հրատարակչության &laquo;Անհատներ&raquo; շարքում ներկայացված են միայն իսկական հեղինակություններ, ճանապարհ անցած, արժեքներ ստեղծած մարդիկ, որպիսին ինքն էր՝ մեծ արտիստը։ Ժողովածուն պատահական վերնագիր չունի։ Այն հուն է երազանքների երկրի համար, որտեղ արտիստի ցանած սերմերն անպայման ծիլեր են տալու։

-Ի՞նչ հիմքի վրա եւ ի՞նչ սկզբունքով եք կազմել գիրքը։

- Վարպետի ժառանգությունը շատ մեծ է, եւ երբ մտորում էի, թե այդ ահռելի էջերի ո՞ր մասն ընդգրկեմ, հասկացա, որ կարիք կա մեկտեղելու հատկապես պետականաշինության համար կարեւոր հատվածը։ Գրքում եւ՛ խոսք կա, եւ՛ գործ։ Եվ ինչպիսի՜ քննադատություն։ Առողջ, բնական, ցավի կետերին խփող, մատը երակին դնող քննադատություն։ Կինոն, թատրոնը, հեռուստատեսությունը, հասարակական կյանքը եւ այլ բնագավառներ Սարգսյանի քննադատող մտքի առանցքում են, դրանց արատավոր կողմերի մասին շարունակ խոսում է եւ չի հանձնվում, երբ իր գործի պտուղները դեռ քաղելիք չեն, այլ միայն արատներն են շատանում։

Երբ Նարինե Գրիգորյանին խնդրեցի առաջաբան գրել գրքի համար եւ հետո կարդացի այդ տեքստը, հասկացա, որ վարպետի ցանած սերմերը ոչ միայն ծիլեր են տվել, ինչպես Նարինեն է ասում, այլեւ դարձել են մրգատու ծառեր, որոնց քաղցր պտուղները այսօր գլորվում են ոչ միայն Համազգայինի, այլեւ շատուշատ այլ թատրոնների բեմերից։ Որովհետեւ սերունդներ է կրթել, պատրաստել է նվիրյալների, որ այսօր շարունակում են նրա գործը՝ նորովի վերծանելով արտիստի ամեն խոսք ու գործ։

-&laquo;Մենք պետություն չենք ունեցել, մենք նոր ենք սովորում՝ ինչ է պետականությունը, դա նշանակում է, որ մեր զարգացման ընթացքը չի կարող լինել նույնը, ինչ մյուս ազգերինը։ Մենք պետք է շտապենք&hellip;&raquo;։ Շատ են այսօրինակ պատգամները, որ գուցե օգնեն ընթերցողին վերարժեւորել մեր անցած ու անցնելիք ճանապարհը։

-&laquo;Չամաչենք, սովորենք, ասենք՝ իմ Հայաստանը&raquo;,- ասում էր նա եւ մատի ամեն շարժումով սիրել տալիս մեր երկիրը, մշակույթը։ Համակ սեր է այս գիրքը, սեր այն հողի հանդեպ, որտեղ միլիոնավոր շիվեր է տնկել մեծ արտիստը։ Եվ սա բառի բուն իմաստով։ Նա բնությունը սիրող էր. այդտեղից էր սկսում ճշմարտությունը։ Հորդորում էր շատ կրթվել, որովհետեւ պատերազմները գիտելիքներով են հաղթում, իսկ &laquo;ժողովուրդների մրցությունը, ըստ էության, տաղանդների մրցություն է&raquo;: Իսկ լեզո՜ւն որքան էր կարեւորում, որքան գեղեցիկ խոսք ուներ, հիանալ կարելի է։ Եվ հաճախ էր տեղին քննադատում, երբ հեռուստացույցից լսում էր մի հայերեն, որ ամենաքիչը գռեհիկ էր, ամենամեղմը՝ տհաճ, աղճատված, անհոդաբաշխ։

Իսկապես, Սոս Սարգսյանի դպրոցն անցած մարդիկ նաեւ խոսքի մշակույթի անմոռանալի դասեր են անցել։ Լեզվի դասերին պարտադիր գումարում էր հայրենասիրության դասերը։ Սաստիկ քննադատում էր արտագաղթողներին։ Արդարացում չէր գտնում նրանց համար։ Համարում էր, որ եթե մեր տունը ցուրտ է, կտուրը կաթում է, պետք է նորոգել, այլ ոչ գնալ-տեղավորվել ուրիշների հարմարավետ տներում։ Հորդորում էր մնալ հայրենի հողում, պահել հայկական ընտանիքը, որովհետեւ դրսում ընթանալու ենք այլասերման ճանապարհներով։

&laquo;Ես կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա&raquo;

Գրքի առաջաբանի հեղինակը Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։

-Հե՞շտ էր, թե՞ դժվար վարպետի մասի գրելը։

-Դժվար է ձեւակերպել մտքերդ, երբ զգացմունքներդ բուռն են։ Պիտի փորձես հնարավորինս հակիրճ՝ շատ բան ասել։ Մյուս կողմից՝ դրա շնորհիվ, որ պետք է գրեի նախաբանը, երկխոսություն սկսվեց վարպետի հետ։ Երբ ապրում ես, վայելում ամեն րոպեն վարպետի հետ, թեեւ գնահատում ես այդ շփումները, բայց գնահատական տալ չես կարողանում։ Տարիներ հետո սկսեցի հասկանալ, թե ինչու էր մեզ հետ այդքան շատ հայրենիքից խոսում, թե ինչու էր այդքան կարեւորում մեր քաղաքացի լինելը։ Մենք դերասաններ ենք, ու զարմանում էի երբեմն, թե ինչու այդ պահին չենք զբաղվում հենց դերասանությամբ, այլ հայրենիքի մասին հարցեր ենք արծարծում։ Հետո հասկանում ես, որ մինչեւ ճիշտ աշխարհայացք չձեւավորվի, չես ստանալու այն, ինչը շատ կարեւոր է արվեստը փոխանցելու համար։

Այդ զրույցներն ավելի կարեւոր էին, քան ասենք, թե ինչպես կարող է դերասանը ձայնը փոխել։ Մեկ է, աշխարհայացքից է գալիս շատ բաներ։ Ինչո՞ւ Սոս Սարգսյանի թատրոնը շարունակեց, ծաղկեց, որովհետեւ ինքը հիմքը ճիշտ դրեց, ինքը մեզ հետ զրուցեց, պապիկի պես վարվեց։ Էդ ամենը՝ գրելիս սկսեցի հասկանալ։ Ուզում էի նախաբանում կետ առ կետ (բայց չտարածվելով) փոխանցել ընթերցողին այն, ինչ զգացել եմ կենդանի շփվելով այդ մեծ մարդու հետ։

- Շարունակելով Ձեր միտքը՝ մեջբերեմ Սոս Սարգսյանի հետեւյալ ձեւակերպումը. &laquo;Այնուամենայնիվ, թատրոնը կիրթ մարդկանց գործ է&raquo;։ Գրքում մեկտեղված այս եւ նման մտքերը կարո՞ղ են &laquo;ուղեցույց&raquo; դառնալ դերասանների, թատրոնի մարդկանց համար։

- Թատերական ինստիտուտ շատ տաղանդավոր երեխաներ են ընդունվում, բայց եզակիներն են իսկապես մասնագետ դառնում։ Կիրթ լինելը միայն ինտելեկտը չէ, նաեւ դաստիարակություն է, այդ ամեն ինչը պիտի ունենաս, որ կարողանաս ուժերդ, տաղանդդ ճիշտ ներկայացնել։ Դրա համար, հատկապես 21-րդ դարում, եթե ուզում ես մարդիկ կտրվեն իրենց իրականությունից ու գան թատրոն, դու պիտի շատ հետաքրքիր լինես։

Կդառնա՞ գիրքը ուղեցույց՝ կախված է ընթերցողից։ Ասում են՝ ուսուցիչը հայտնվում է այն ժամանակ, երբ ձեւավորվում է աշակերտը։ Եթե կարդացողը իսկապես բաց է ու պատրաստ, այդ ամենը կգտնի գրքում։

-Գրում եք. &laquo;Դուք թատրոնը հիմնեցիք այն ժամանակ, երբ երկրում սով էր, պատերազմ, ցուրտ ու մութ&raquo;։ Համազգային թատրոնն ի՞նչ տվեց մարդկանց այդ տարիներին։

-Նախ՝ հավատ տվեց, որ եթե արվեստը կա, թատրոնը կա, ուրեմն ամեն ինչ իր տեղում է, ամեն բան կարելի է վերգտնել, վերականգնել։ Երբ բոլոր թատրոնները փակվել էին, Սոս Սարգսյանը տարբեր թատրոններից հավաքեց դերասանական սերուցքն ու հիմնեց Համազգային թատրոնը՝ կենդանի պահելով ոգին։ Թատրոնն այդ ժամանակ ուժ, ոգի էր փոխանցում։ Մարդիկ մրսում էին&hellip; թատրոնում վառարան կար, տաք էր, հաճախ տոմս էլ չէինք վաճառում, թույլ էինք տալիս, որ մարդիկ գան։ Ու տաքանում էին ե՛ւ ֆիզիկապես, եւ՛ հոգեպես։

- Վարպետը խոսելով Ցեղասպանության մասին՝ ասում է, որ համատարած վախ էր մտել ժողովրդի մեջ, դրա համար միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին։ Մեջբերեմ. &laquo;Հարցնում ես՝ ինչը կցանկանայի, որ չկրկնվեր։ Ես կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա&raquo;։ Նախազգո՞ւմ էր գուցե, որ մի օր պատմությունը կարող է կրկնվել։

-Ասել է որպես զգուշացում, եւ դա շատ կարեւոր պատգամ է։ Մեր շուրջն անընդհատ ուզում են վախի մթնոլորտ ստեղծել թշնամիները, բայց չպետք է կորցնենք հավատը մեր ուժերի հանդեպ ու տրվենք վախին։ Երբ հայրիկիս ադրբեջանցիները ձերբակալել էին (շարժման տարիներին էր, երբ մենք ընտանիքով տեղափոխվել էինք Արցախ, որ մեր երկրին տեր կանգնենք), ի՞նչ էին անում. ուզում էին վախեցնել հայերին, որ թողնեն, գնան Արցախից։ Թշնամին ուզում է վախեցնել, որ մենք այդ ամենը հեշտ ու հանգիստ բաց թողնենք։ Վախը արմատախիլ անել է պետք, որովհետեւ կյանքը տրվում է ապրողին, չվախեցողին։

Մեր թատրոնի խաղացանկում կա &laquo;Հաղթանակի գենեզիս&raquo; վավերագրական ներկայացումը պատերազմի մասին։ Դրամատուրգը պիեսը վերնագրել էր &laquo;Վախի գենեզիս&raquo;։ Ասացի՝ ես վախից չեմ պատմելու, ես պատմելու եմ փոքր հաղթանակներից, որոնցից ծնվում է մեծ հաղթանակը։ Իրավիճակում միշտ կարեւոր է, թե ինչն ես շեշտադրում, դրանից են ձեւավորվում ապագա քայլերդ. եթե կենտրոնանաս վախի վրա, քարացած կմնաս ու զոհի նման կսպասես բախտիդ, եթե ամեն վայրկյան կենտրոնանաս նպատակիդ վրա, համբերատար կփնտրես դրան հասնելու ճանապարհները եւ, ի վերջո, կհաղթես:

Արմինե Սարգսյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области



Мир

Деликатес в чаше: всего по чуть-чуть




Українські новини

Робота водієм у Таксі 571 (Київ)



Новости 24 часа

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза



Game News

After three hours of attempts, Elden Ring folk hero Let Me Solo Her has beaten Shadow of the Erdtree's final boss⁠: 'Holy crap, I am shaking'



Москва

В Госдуме заявили о возможной выдаче гражданства России рэперу Канье Уэсту



News Every Day

Why does former Man Utd striker Memphis Depay wear a headband and what is written on the Dutch footballer’s headgear?



Авто

Почти половина стоимости белорусского кроссовера будет израсходована его владельцем в России за 5 лет.



Москва

В реке на границе Индии и Китая затонул танк с пятью военными



Анна Нетребко

Гром среди ясного неба: Семья Нетребко и Эйвазова не выдержала испытания «Крокусом»



Москва

ФНС планирует изъять имущество Гусейна Гасанова из-за долга в 128 млн рублей



Карен Хачанов

Российские теннисисты Хачанов и Самсонова отказались от участия в ОИ‑2024



Москва

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"



Дарья Касаткина

Первая ракетка России Касаткина выиграла теннисный турнир в Британии



Симферополь

Войны древних славян с греками



Москва

Как машиностроители оптимизируют сроки отключения горячей воды



Москва

Сергей Собянин. Главное за день



Москва

Повышенный режим готовности введён: Лето запомнится надолго десятку городов



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Европа вздохнула, Индийский океан зажёгся: Новая газовая стратегия Москвы и Тегерана





Путин в России и мире
Москва

Песков рассказал, где будут жить собаки, подаренные Путину Ким Чен Ыном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к лидеру Туркменистана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Нариман Джелял переехал из сибирской тюрьмы в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Баста, Ольга Бузова, МОТ, Клава Кока, Mary Gu, Ramil’ и Dabro удивили выпускников концертами-сюрпризами



Москва

Пользователи соцсетей усомнились в приезде Канье Уэста в Москву

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net