Արցախի պետնախարարն ասել է, որ «այս իրավիճակը կարող է երկար տեւել»
![Արցախի պետնախարարն ասել է, որ «այս իրավիճակը կարող է երկար տեւել»](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/12/1671705286_1878093.jpg)
Այդ մասին նա ասել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով Հայաստանում մնացած երեխաների ծնողների հետ հանդիպմանը:
«Որպես հայր՝ հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ ծնողներին առաջարկվել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար: