Խամենեին զգուշացրել է Էրդողանին. չարգելափակել Իրանի եւ Հայաստանի սահմանը
![Խամենեին զգուշացրել է Էրդողանին. չարգելափակել Իրանի եւ Հայաստանի սահմանը](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/07/1658234665_9853880.jpg)
Իրանական IRNA պետական գործակալության հաղորդագրությունում ասվում է.
«Գոհունակություն հայտնելով Ղարաբաղի՝ Ադրբեջան վերադառնալու կապակցությամբ, առաջնորդն ասել է. «Եթե տարվի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դեմ է նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հաղորդակցման երթուղի է, որը հազարամյա պատմություն ունի»։
Հանդիպմանը այաթոլա Խամենեին «կենսականորեն կարեւոր» է անվանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
«Ցանկացած ռազմական գործողություն Սիրիայում վնաս կհասցնի Թուրքիային, Սիրիային եւ տարածաշրջանին եւ օգուտ կբերի ահաբեկիչներին», - հայտարարել է նա։