160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Լարան, Գայանեն եւ գերության մեջ հայտնված Հադրութը

Պատերազմն ավարտվում է, բայց դրա վերքերը դեռ երկար են արնահոսելու: Ինչքան էլ ասենք, որ կյանքը շարունակվում է, չպետք է մոռանանք, որ պարտավորություններ ունենք պատերազմն իրենց մաշկի վրա զգացած, տունը թողած ու հարազատ կորցրած մարդկանց հանդեպ:

Թեեւ չափազանց ծանր են ժամանակները, մարդիկ շարունակում են պայքարել ու արարել, քանի որ պարտավոր են՝ հանուն իրենց զավակների ու վիրավոր հայրենիքի: Մեդիամաքսը պատմում է նման ուժեղ կամքի տեր հադրութցի կանանց մասին:

Մեր տուն Հադրութը

&laquo;Ես միշտ ինձ ապահով էի զգում, քանի դեռ կար Հադրութի տունը: Այն շատ մեծ էր՝ հողատարածքով, լողավազանով: Կորոնավիրուս լիներ, թե մեկ այլ բան, ամբողջ աշխարհն էլ փակվեր, մենք գիտեինք, որ մեր Հադրութի տունը կա, հողատարածքը կա, կգնանք այնտեղ հող կվարենք ու միասին կապրենք: Իսկ հիմա այդ մի կտոր հողն էլ չմնաց, այն դեպքում երբ Հադրութը միշտ հայինն է եղել&raquo;,- պատմում է Լարա Սաֆարյանը, որ բնիկ հադրութցի է:

Նրա պապերը Հադրութի &laquo;Հին թաղ&raquo; կոչվող հատվածում են բնակվել: Պատերազմի ընթացքում, երբ թուրքերը մտել են Հադրութ, ամբողջ &laquo;Հին թաղ&raquo;-ն այրել են:

&laquo;Ես ծնվել եմ 1994 թվականի հունվարին, քույրս՝ 1992-ի հոկտեմբերին, այսինքն՝ Արցախյան առաջին պատերազմի անգամ ամենաթեժ օրերին մենք ծնվեցինք Հադրութի կենտրոնում, մայրս նկուղում է ծննդաբերել: Այդ ժամանակ թուրքը չէր համարձակվել Հադրութ մտնել: Օգոստոսի 15-ը շատ մեծ ուրախությամբ միշտ նշում էինք որպես Հադրութի օր, բայց ոչ թե ազատագրման, այլ պաշտպանության, որովհետեւ թշնամին հետ էր շպրտվել&raquo;,- պատմում է Լարան:

Նա ասում է, որ Հադրութ չհասած մի տեղանք կա՝ &laquo;Թութակներ&raquo; է կոչվում: Այս անունը տվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, քանի որ երբ այնտեղ ռացիայով խոսում էին, ձայնն արձագանքում էր: Այդ հատվածն անցնելուց հետո քաղաքն արդեն սկսում է երեւալ, ծտի բույնի է նման:

&laquo;Ամեն անգամ զարմանում էի, թե այդ ինչ սեր է, որ հենց այդ հատվածից տեսնում էի քաղաքը, սիրտս շատ արագ էր սկսում բաբախել&raquo;:

Ապաստարանն էլ չի պատսպարի

Պատերազմի առաջին օրերից քաղաքը հրետակոծվում էր. &laquo;Այնպես էին անում, որ քաղաքը դատարկվի&raquo;:

Սկզբում Լարային թվացել է, թե շինարարություն է ընթանում՝ շենք են պայթեցնում, հետո պարզվել է, որ նույն ժամին հրետակոծվում էին նաեւ Ստեփանակերտը, Ասկերանը եւ մյուս բոլոր շրջկենտրոնները:

Հենց առաջին օրն էլ Լարան իր 3-ամյա դստեր՝ Սոֆիի հետ դուրս եկավ Հադրութից: Կարողացան վերցնել միայն երեխայի խաղալիքները: Լարայի մայրը՝ տիկին Սուսաննան, չէր ուզում լքել տունը. &laquo;Ես չեմ ուզում դուրս գալ, իմ ամուսինն այստեղ է&raquo;:

Պայթյուններից տան լուսամուտները կոտրվել էին, ապակիները փշրվել ու տուն լցվել: Տիկին Սուսաննան ստիպված էր նկուղային հարկ իջնել, որը սակայն եւս ապահով չէր: Նա նկարով ցույց է տալիս նկուղը, որտեղ ապրել է օրեր շարունակ: Պատերի վրա բեկորներից առաջացած անցքերը հաստատում էին Լարայի խոսքերն առ այն, որ ժամանակակից զենքերից ապաստարանում թաքնվել հնարավոր չէ: Եթե արկ ընկներ տան վրա, ո&acute;չ տուն, ո&acute;չ նկուղ, ոչինչ էլ չէր մնա: Նման դեպքեր Հադրութում եղել են:

&laquo;Մինչեւ հոկտեմբերի 4-ը նկուղում եմ եղել: Հետո, երբ արդեն անհնար էր մնալ, ընկերոջ մեքենայով եկա Շուշի, միայն երեխայի շորերը հասցրի վերցնել ու ձեռքի տակ ընկած ինչ-որ պատահեց: Այնքան շփոթված էի, որ հետո միայն նկատեցի՝ կարեւոր փաստաթղթերի փոխարեն այլ բաներ եմ վերցրել: Շուշիում մի գիշեր մնացել եմ, էլի չէի ուզում դուրս գալ Արցախից, մտածում էի մնամ՝ գուցե հանդարտվի: Հետո հասկացա, որ այլեւս հնարավոր չէ: Շուշիի հյուրանոցը, որտեղ այդ գիշեր մնացի, կորոնավիրուսով վարակվածների մեկուսարան էր, ես էլ նկուղային հարկում էի, որովհետեւ Շուշին եւս հրետակոծվում էր: Երբ արդեն Երեւան եկա, մի քանի օրից սկսեցի ինձ շատ վատ զգալ, կորոնավիրուսային հիվանդությունն ինձ մոտ հաստատվեց, իսկ թե հետո ինչ վիճակում էի, արդեն պատմելու չի, զոռով եմ փրկվել&raquo;,- հիշում է տիկին Սուսաննան:

Հադրութը՝ թիրախ

&laquo;Անընդհատ կարդում էի. &laquo;Հադրութը հրետակոծվում է, հռթիռակոծվում է ... ես արդեն չեմ հիշում այդ օրերը, որովհետեւ կարծես մղձավանջ լինեին, չգիտեիր՝ երբ է օրդ սկսվում, երբ վերջանում&raquo;,- պատմում է Լարան:

Երեւանում սկզբում իր ընկերուհու տանն էին ապրում, հետո տեղափոխվել են բարեկամի տուն: Շուտով նրանց են միանում նաեւ այլ հարազատներ, ու արդեն 10 հոգով անհնար է դառնում երկու սենյականոց բնակարանում ապրելը:

&laquo;Ես Երեւանում աշխատանք ունեի, բայց դեկրետում էի: Նորից աշխատանքի անցա եւ տուն վարձեցի: Հայրս թոշակառու է, մայրս էլ ուսուցչուհի էր Հադրութի դպրոցում, հիմա նաեւ աշխատանքն է կորցրել: Ընտանիքի հոգսը իմ աշխատավարձի վրա է&raquo;,- ասում է 26-ամյա կինը:

Սա զինվորի պարտությունը չէ

Լարայի հայրը մասնակցել է Արցախյան առաջին եւ Ապրիլյան պատերազմներին: Վերջինին մասնակցել թույլ չեն տվել, քանի որ թոշակառու է: Մարտի դաշտում են եղել Լարայի բոլոր եղբայրները:

&laquo;Հիմա այդ տղամարդկանց վիճակն ահավոր է, որովհետեւ այդքան տարի պահել են Հադրութը, իսկ հիմա... Հադրութի տղամարդկանց չեն զինել: Կան մարդիկ, որ ասում են, թե Հադրութի տղամարդիկ չեն պաշտպանել, դա հատուկ սխալ տեղեկատվություն է:

Հոկտեմբերի 9-10-ին տղամարդկանց ուղղակի ասվել է՝ դուրս եկեք: Մի քանի տասնյակ գուցե եւ մնացել են թեկուզ առանց նորմալ զինման, նրանց մի մասը, հավանաբար, սպանվել է, մյուս մասն էլ գերեվարվել&raquo;:

Սոսկալի պատերազմ էր. մարդկանց չեն գտնում, մարմինները չեն գտնում: Լարան ասում է՝ մեծահասակները չեն դիմանում, ծանոթ տարեց մարդիկ կային, որ տեղափոխվեցին, բայց սրտները չդիմացան:

&laquo;Մեր տունը դիվիզիային շատ մոտ էր: Դպրոց գնալիս միշտ դիվիզիայի մոտով էի անցնում, տեսնում էի զինվորներին: Այդ ժամանակվանից զինվորին նայում էի որպես ինձնից մեծի, մի ուրիշ կարգի բարձր մեկի: Հիմա մեծացել եմ, արդեն երեխա ունեմ, բայց էլի տպավորություն ունեմ, որ զինվորն ինձնից մեծ է: Մենք միշտ հավատում ենք, որ զինվորը կպահի... Այս պատերազմը զինվորի պարտությունը չի, սա լրիվ այլ բան է, սխալ քաղաքականության հետեւանք: Երբ կռվում էին, ես ասում էի՝ հաստատ կհաղթենք, մեր զինվորը թույլ չի տա ... իսկ հիմա այդքան զոհեր, վիրավորներ ու կորցրած տարածքներ&raquo;:

Մարդասպանի կողքին չես ապրի

Ադրբեջանցիների հետ երկխոսությունն ու համատեղ բնակվելն անհնար է: Սա շատ պարզ է, թեեւ աշխարհում ոչ ոքի դա չի հետաքրքրում:

&laquo;Իրենք փաստորեն մարդասպան են: Ոնց կարող ես գնալ ու ապրել մեկի հետ, որ ամիսներ առաջ սպանել է քո ամուսնուն, եղբորը: Հնարավոր չէ իրենց հետ որեւէ համաձայնության գալ: Գուցե մի օր գնան խմելու ու որոշեն մտնել մի տուն ու բոլորին սպանել: Նման դեպքեր անգամ խորհրդային տարիներն են եղել: Բացառվում է ադրբեջանցու հետ նույն բնակավայրում ապրելը&raquo;,- ասում է Լարան:

Հիմա էլ շարունակում են այրել Հադրութի տները, տիկին Սուսաննան տեսանյութերում է տեսել: Դրանցում ադրբեջանցիները նաեւ մտնում են մարդկանց տներ, թափում ընտանեկան ալբոմները, ծաղրի ենթարկում:

&laquo;Երբ գիտես, որ տունդ այնտեղ է, էլի ինչ-որ չափով մխիթարանք է, բայց երբ տեսնում ես, որ այրել են ... հետ կգնանք էլի կկառուցենք, հայի խելք՝ հայի արած, չեղածից միշտ ստեղծում է ... բայց այդքան տարվա արվածը մի րոպեում վառվում է&raquo;,- ցավն աչքերում նշում է տիկին Սուսաննան:

Վերադառնում են

Լարայի քույրը վերադարձել է Ստեփանակերտ: Պատմում է, որ այնտեղ վարձակալությամբ տներ գտնելը դժվար է, եղածներն էլ թանկ են: Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, Լարայի ծանոթների մոտ 80 տոկոսը վերադարձել է Արցախ:

&laquo;Ուզում են էլի ինչ-որ բան զրոյից սկսել, փորձում են վերադառնալ բնականոն կյանքին: Բայց վատն այն է, որ մտավախությունները շատ են, եւ այն մարդիկ, որ գոնե մի փոքր հնարավորություն ունեն, հենց &laquo;օդը բացվի&raquo;, դուրս կգան երկրից: Ինքս այն մարդկանցից եմ, որ կյանքում չէի ուզենա այլ երկրում ապրել: Դեռ ուզում ենք ինչ-որ բան այստեղ փոխել, այստեղ օգտակար լինել&raquo;,- նշում է երիտասարդ կինը:

***

Մոսկովյան 28 հասցեով անցնելիս ժենգյալով հացի անուշ բույրը շոյում է հոտառությունդ: Հադրութցի Գայանե Նարիմանյանը մի քանի ամիս է ինչ այստեղ է աշխատում, քանի որ սեպտեմբերի 27-ին երեք մանկահասակ երեխաների հետ շատերի նման ստիպված էր լքել հայրենի տունը:

Դեպի Ստեփանակերտ ճանապարհը՝ դժոխք

&laquo;Վաղ առավոտյան, երբ դեռ քնած էինք, ձայներ լսեցինք: Թվաց՝ հրավառություն է: Չէինք սպասում, որ պատերազմ կսկսվի: Ամուսինս զինվորական է, միանգամից իրեն զանգեցին ու գնաց, մնացի միայնակ երեխաներիս հետ: Ասում էին՝ պետք է դուրս գանք, հենց մեր բակում՝ մի երկու տուն այն կողմ, արկ էր պայթել: Սկզբում նկուղ իջանք, հետո մի մարդ, որ իր մեքենայով բնակիչների էր տեղափոխում, տեսավ, որ ինձ ու երեխաներիս տանող չկա, մեզ եւս տեղավորեց: 10 հոգով մի մեքենա էինք նստել, ոչ մի իր վերցնելու հնարավորություն չկար&raquo;,- հիշում է Գայանեն:

Նրա խոսքով Ստեփանակերտ գալու ճանապարհը դժոխքի էր նման. մեքենայի հետեւում, դիմացը, կողքին անդադար պայթյուններ էին: &laquo;Աստված կանչելով եկանք հասանք Ստեփանակերտ: Այնտեղից արդեն համեմատաբար ավելի հանգիստ եկանք Երեւան&raquo;:

Կացարան ու աշխատանք

Երեւանում Գայանեն մոտ բարեկամներ չուներ, նրան ու երեխաներին մի անծանոթ մարդ է տեղավորել՝ իր հյուրանոցում տեղ հատկացնելով: Մինչեւ օրս էլ այնտեղ են ապրում:

Օրեր անց փողոցով անցնելիս Գայանեն տեսել է, որ ժենգյալով հաց են թխում ու առաջարկել է օգնել: Երբ իմացել են, որ Հադրութից է, աշխատանքի են վերցրել: Քանի դեռ ամուսինն Արցախում է, երեխաների կարիքներն ամբողջապես նա է հոգում: &nbsp;

&laquo;Մամա&acute;, քշու՞մ են մեր հեծանիվը&raquo;

&laquo;Մինչեւ պատերազմի վերջին օրը հույս է եղել, որ մենք կվերադառնանք Հադրութ: Ամեն ինչ այնտեղ ենք թողել: Երեխաները անընդհատ հարցնում են՝ մամա&acute;, թուրքերը վերցրե՞լ են մեր հեծանիվը, մամա&acute;, քշու՞մ են, վառե՞լ են: Ասում եմ՝ նորը կառնեմ, ոչինչ: Անընդհատ հարցնում են՝ ե՞րբ ենք վերադառնալու, ու չգիտես՝ ինչ պատասխանես բալիկներիդ&raquo;,- պատմում է կինը:

Ամուսինն Արցախում դժվարանում է տուն գտնել: Մանկապարտեզները, դպրոցները լիքն են մարդկանցով, հյուրանոցներում էլ տեղ չկա: Ընտանիքը դեռեւս մասնատված է, երեխաներն էլ հայրիկին շատ են կարոտում:

&laquo;Մինչեւ այս պատերազմը միշտ զարմանում էի՝ Բաքվից փախածները ոնց են ուժ գտել իրենց մեջ, ոնց են սթրեսը ապրել, իսկ հիմա մենք մեր կաշվի վրա նույնը զգացինք: Հասկանում ես, որ պիտի հաղթես դժվարություններին երեխաների համար, պետք է ուժեղ լինես հանուն իրենց ու կարողանաս պայքարել&raquo;,- ասում է Գայանեն:

Գայանեի համար ցավալին այնքան թողած տունն ու ունեցվածքը չեն, որքան իրենց հուշերը, երեխաների մանկության նկարները, գրքույկները, որ չեն կարողացել վերցնել:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Десятков: начато сооружение демонтажно-щитовой камеры станции «Бульвар Генерала Карбышева»



Мода

Стильные образы для женщин категории «плюс сайз»






Новости 24 часа

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие



Game News

The Sims Project Stories будет новой мобильной игрой вместо Project Rene



Москва

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане



News Every Day

Rangers Star Insists ‘Some Moments’ Have Showed Gers’ Quality



Блоги

Можно ли стирать шторы: возможные риски



Москва

новостишки мыслишки



Песня

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.



Москва

Самые прекрасные уголки страны для осеннего отдыха – по версии россиян



Карен Хачанов

Карен Хачанов проиграл 124-й ракетке мира во втором круге турнира в Ханчжоу



Москва

Как и где заказать вкусные бургеры на дом?



Елена Волкова

Ресторатор Дарья Полыгалина представит главную рюмочную Петербурга «ЦаЦа»



Симферополь

Урок безопасности «Огонь ошибок не прощает».



Москва

Как и где заказать вкусные бургеры на дом?



Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



Москва

Как и где заказать вкусные бургеры на дом?



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В МГРИ стартовала программа по изучению изменений климата и экологии





Путин в России и мире
Москва

Лавров: президент Путин шутил о «поддержке Харрис»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко поддержал расширение взаимоуважительного диалога с Ереваном




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Глава МИД Польши попытался оправдаться за свои слова про Крым


Навальный в России и мире
Москва

Польские власти арестовали четверых из восьми подозреваемых по «Невзлингейту»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Лоза раскритиковал теорию эволюции Дарвина



Москва

Глава Дубны посетил предприятие по производству частей для летательных аппаратов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net