Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Ֆիզիկան, բնության փիլիսոփայությունն ու չեզոք պիոնի կյանքի տեւողությունը

Ֆիզիկան, բնության փիլիսոփայությունն ու չեզոք պիոնի կյանքի տեւողությունը

Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Գասպարյանի գլխավորած գիտնականների խումբը երկար տարիներ հետազոտություններից հետո կարողացել է չափել չեզոք պիոնի (π0) կյանքի տեւողությունը, ինչը գիտականորեն բարդ չափվող մեծություն է համարվում։ Այս հետազոտության մեկնարկը տրվել է Հայաստանում՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ ժամանակին աշխատում էր Աշոտ Գասպարյանը, այնուհետեւ շարունակվել է Թոմաս Ջեֆերսոնի անվան ազգային արագացուցչային լաբորատորիայում (ԱՄՆ)՝ համախմբելով բազմաթիվ գիտնականների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Աշոտ Գասպարյանից բացի՝ հետազոտության վրա եւս երեք հայ գիտնական է աշխատել՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) գիտաշխատող Ալբերտ Շահինյանը, Թոմաս Ջեֆերսոնի անվան ազգային արագացուցչային լաբորատորիայից Ստեփան Ստեփանյանը եւ Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական եւ տեխնիկական պետական համալսարանի պրոֆեսոր Սամվել Դանագուլյանը։

Սկիզբ առնելով սիմետրիայից

Սիմետրիան կարեւոր դեր ունի ֆիզիկայի հիմնարար տեսությունների զարգացման գործում: Դրանք ոչ պակաս կարեւոր են տարրական մասնիկների հիմնական հատկությունները հասկանալու համար: Ժամանակակից ֆիզիկայում ապացուցված է, որ ոչ միայն սիմետրիաները, այլեւ դրանց մասնակի խախտումների երեւույթները խիստ կարեւոր են բնության մեջ տեղի ունեցող ֆիզիկական գործընթացներում:

Սիմետրիայի խախտման գործընթացները զուտ քվանտային մեխանիկական երևույթի՝ Ֆիզիկական օբյեկտների (դաշտերի) միջեւ քվանտային տատանումների կամ խառնաշփոթությունների արդյունք են: Այս տատանումները քվանտային ֆիզիկայի հայտնի անորոշության սկզբունքի անմիջական հետեւանքներն են, որոնք առկա չեն բնության դասական նկարագրության մեջ:

Աստղագիտական մասշտաբով այս նոր ֆիզիկական իրականության առաջին հաջող իրագործումը տիեզերաբանության երկարամյա խնդրի հնարավոր լուծումն էր, այսպես կոչված, տեղեկատվական պարադոքսը սեւ խոռոչների շուրջ:

Ենթատոմային աշխարհում այդ քվանտային անորոշություններն առավելապես գերակշռում են՝ առաջացնելով էֆեկտներ, որոնք ուղղակիորեն դիտվում են փորձերի ժամանակ: Մասնավորապես, երկու հիմնարար սիմետրիաներն ուղղակիորեն մասնակցում են չեզոք պիոնի գոյության եւ կյանքի տեւողության մեջ:

Չեզոք պիոնը, որպես բնության մեջ ուժեղ փոխազդեցության ամենաթեթեւ քվարկային համակարգ, առավել զգայուն է այդ ազդեցությունների նկատմամբ: Առանցքային սիմետրիայի բացահայտ խախտումը, նույն քվանտային տատանումների պատճառով, բնության մեջ առաջացնում է ինտրիգային էֆեկտներից մեկը՝ այսպես կոչված քիրալային անոմալիան:

Այս նոր ֆիզիկական երեւույթի հայտնաբերումից առաջ գոյություն ունեցող տեսությունները չէին կարող բացատրել չեզոք պիոնի փորձնականորեն դիտված անսովոր կարճ կյանքը: Քիրալային անոմալիան, առաջին անգամ, ոչ միայն բացատրեց այս մասնիկի կայնքի կարճ տեւողությունը, այլեւ կանխատեսեց կյանքի տեւողությունը ֆիզիկայի մի քանի հիմնարար հաստատուններով, որոնք հնարավոր էր փորձարկել բարձր ճշգրտությամբ:

Ֆիզիկան եւ բնության փիլիսոփայությունը

«π0-ի կյանքի տեւողության չափումը ուղղակիորեն արտացոլում է բնության հետաքրքիր երեւույթներից մեկը՝ ֆիզիկայի ու մաթեմատիկայի մեջ սիմետրիայի (համաչափության) գաղափարը, որի վրա հիմնված է ամբողջ ֆիզիկական տեսությունը։ Աշխարհը ստեղծվել է բնության սիմետրիաների խախտման հիման վրա։ Աշխարհի զարգացումը կատարվել է յուրաքանչյուր սիմետրիայի մի փոքր խախտումով»,- Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է Աշոտ Գասպարյանը։

Դասական ֆիզիկայում այդ սիմետրիայի օրենքը ենթադրվում էր, որ պետք է բացարձակ լինի։

«Քվանտային ֆիզիկայի մեջ 100 տարի առաջ Հայզենբերգի ու այլ տաղանդավոր մարդկանց կողմից ֆրուկտուացիաների (անորոշություններ) փիլիսոփայությունը մտցվեց։ Այդ սկզբունքի համաձայն՝ բնությունը կարճ ժամանակում կարող է խախտել ինչ-որ բան։ Գիտության մեջ մտցվեց անորոշության գաղափարը, որը տարբերվում էր դասական ֆիզիկայի գաղափարից։ Այն տվեց նոր ֆիզիկա, ծնեց 20-րդ դարի գիտությունը՝ քվանտային ֆիզիկան։ Հայզենբերգը հասկացավ, թե ինչպես է գործում բնությունը»,- ասել է Աշոտ Գասպարյանը։

Հետազոտության մեկնարկը՝ Երեւանում

Պիոնները մասնակցում են բոլոր հայտնի փոխազդեցություններին՝ ուժեղ, էլեկտրամագնիսական, թույլ եւ գրավիտացիոն։ Երեք անկայուն տարրական մասնիկների այս խմբի երկու մասնիկը լիցքավորված են, իսկ երրորդը՝ չեզոք։
Չեզոք պիոնը (π0) միջուկային ֆիզիկայի մեջ համեմատվում է ջրածնի ատոմի հետ, ամենապարզ ատոմն է, ինչպես ջրածինը՝ Մենդելեեւի աղյուսակում: π0-ի հատկությունները կարեւոր են ֆիզիկայում:

«Մենք այս աշխատանքը սկսեցինք անել Երեւանում, երբ երիտասարդ էինք։ Ես նոր էի ավարտել համալսարանն ու Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում էի շարունակում գիտական գործունեությունս: Մեր լաբորատորիայի թիմին հետագայում միացավ Ալբերտ Շահինյանը:

Իմ գիտական ղեկավար Ռոբերտ Պիխտիլեւի ղեկավարությամբ ենք սկսել հետազոտությունը: Այստեղ էլ եղավ առաջին հաջողությունը եւ ցույց տրվեց, որ չեզոք պիոնի կյանքի տեւողությունը կարելի է չափել, բայց ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ճշգրտությամբ ավարտել չափումները։ Նույն գաղափարն օգտագործեցինք Ամերիկայում՝ Ջեֆերսոնի լաբորատորիայում՝ 2000 թվականից սկսած։ Այդ ժամանակ ամերիկյան կառավարությունը մեր առաջարկությունն այնքան կարեւորեց, որ տրամադրեց $1 մլն»,- պատմել է Աշոտ Գասպարյանը:

«Այս հետազոտության համար անհրաժեշտ էր պատրաստել փորձարարական սարքավորում։ Որպես փորձարարական սարքավորումների մասնագետ՝ իմ ներդրումը եղավ կալորիմետրի նախագծման աշխատանքներին անմիջական մասնակցությունն ու իմ պատրաստած սարքավորման անխափան աշխատանքի ապահովումն ամբողջ գիտափորձի ընթացքում։ Այդ կալորիմետրը մենք անվանեցինք «Հայկալ»՝ հիմքում դնելով գաղափարը, որ դա հայկական գիտական մտքի արդյունք է եւ համաշխարհային գիտության մեջ ներկայացնում է Հայաստանի եւս մեկ ներդրումը»,- ասել է Ալբերտ Շահինյանը:

Մութ ֆիզիկայից մինչեւ նոր ֆիզիկա

Գոյություն ունեցող փորձնական արդյունքները, մինչ Աշոտ Գասպարյանի ղեկավարած գիտնականների խմբի փորձը, կամ չունեին բավարար ճշգրտություն քիրալային անոմալիայի կանխատեսումը ստուգելու համար, կամ համաձայնեցված չէին դրա հետ երեք ստանդարտ շեղումների մակարդակով:

Դա վերաբերում էր այսպես կոչված «ուղղակի մեթոդին», որը համարվում էր ոլորտում կատարված առավել ճշգրիտ չափումը: Աշոտ Գասպարյանի խումբը մշակել եւ իրականացրել է փորձնական մեթոդի մի քանի էական բարելավում եւ Ջեֆերսոնի լաբորատորիայում կատարել չեզոք պիոնի կյանքի տեւողությունը չափող երկու նոր փորձ:

Science ամսագրում հրապարակված վերջնական արդյունքը, որն աննախադեպ 1,5% ընդհանուր անորոշությամբ էր, ներկայացնում է մինչ օրս այս հիմնարար մեծության առավել ճշգրիտ չափումը: Այս հետազոտության արդյունքն ուղղակի կերպով հաստատում է ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ քիրալային անոմալիայի կանխատեսումը:

Գիտնականների այս չափման արդյունքը բերում է շատ պրակտիկ գիտական օգտագործման։

«Միջուկային եւ մասնիկների ֆիզիկայի մեջ հիմա առկա է մի մեծ խնդիր եւ շարժում՝ գտնել, թե որտեղ է նոր ֆիզիկան։ Այսպես կոչված մութ մասնիկների եւ մութ էներգիայի խնդիրը վերջին 20-30 տարում ակտուալ է եւ ավելի է զարգանում։ Մեր արդյունքը պետք է օգնի գտնել նոր ֆիզիկան»,- ասել է Աշոտ գասպարյանը:

Գիտական խումբը նախատեսում է հետագայում չափել չեզոք պիոնի հատկությունը՝ կախված որոշակի ֆիզիկական պարամետրերից, եւ այդ արդյունքն ավելի լայն կիրառությամբ պետք է օգտագործվի նոր ֆիզիկայի չափման արդյունքների մեջ։

«Հուսով եմ՝ առաջիկա 2-3 տարիներին կանենք այդ աշխատանքը: Հարցն այն է լինելու, թե, արդյոք, առկա է տարբերություն ֆիզիկական տեսության եւ բնության մեջ, թե ոչ: Եթե այդ տարբերությունը գիտնականները կարողանան տեսնել, դա նոր եւ հետաքրքրական դռներ կբացի գիտության համար»,- ասել է Աշոտ Գասպարյանը։

Մարի Թարյան

Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Գասպարյանի գլխավորած գիտնականների խումբը երկար տարիներ հետազոտություններից հետո կարողացել է չափել չեզոք պիոնի (&pi;0) կյանքի տեւողությունը, ինչը գիտականորեն բարդ չափվող մեծություն է համարվում։ Այս հետազոտության մեկնարկը տրվել է Հայաստանում՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ ժամանակին աշխատում էր Աշոտ Գասպարյանը, այնուհետեւ շարունակվել է Թոմաս Ջեֆերսոնի անվան ազգային արագացուցչային լաբորատորիայում (ԱՄՆ)՝ համախմբելով բազմաթիվ գիտնականների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Աշոտ Գասպարյանից բացի՝ հետազոտության վրա եւս երեք հայ գիտնական է աշխատել՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) գիտաշխատող Ալբերտ Շահինյանը, Թոմաս Ջեֆերսոնի անվան ազգային արագացուցչային լաբորատորիայից Ստեփան Ստեփանյանը եւ Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական եւ տեխնիկական պետական համալսարանի պրոֆեսոր Սամվել Դանագուլյանը։

Սկիզբ առնելով սիմետրիայից

Սիմետրիան կարեւոր դեր ունի ֆիզիկայի հիմնարար տեսությունների զարգացման գործում: Դրանք ոչ պակաս կարեւոր են տարրական մասնիկների հիմնական հատկությունները հասկանալու համար: Ժամանակակից ֆիզիկայում ապացուցված է, որ ոչ միայն սիմետրիաները, այլեւ դրանց մասնակի խախտումների երեւույթները խիստ կարեւոր են բնության մեջ տեղի ունեցող ֆիզիկական գործընթացներում:

Սիմետրիայի խախտման գործընթացները զուտ քվանտային մեխանիկական երևույթի՝ Ֆիզիկական օբյեկտների (դաշտերի) միջեւ քվանտային տատանումների կամ խառնաշփոթությունների արդյունք են: Այս տատանումները քվանտային ֆիզիկայի հայտնի անորոշության սկզբունքի անմիջական հետեւանքներն են, որոնք առկա չեն բնության դասական նկարագրության մեջ:

Աստղագիտական մասշտաբով այս նոր ֆիզիկական իրականության առաջին հաջող իրագործումը տիեզերաբանության երկարամյա խնդրի հնարավոր լուծումն էր, այսպես կոչված, տեղեկատվական պարադոքսը սեւ խոռոչների շուրջ:

Ենթատոմային աշխարհում այդ քվանտային անորոշություններն առավելապես գերակշռում են՝ առաջացնելով էֆեկտներ, որոնք ուղղակիորեն դիտվում են փորձերի ժամանակ: Մասնավորապես, երկու հիմնարար սիմետրիաներն ուղղակիորեն մասնակցում են չեզոք պիոնի գոյության եւ կյանքի տեւողության մեջ:

Չեզոք պիոնը, որպես բնության մեջ ուժեղ փոխազդեցության ամենաթեթեւ քվարկային համակարգ, առավել զգայուն է այդ ազդեցությունների նկատմամբ: Առանցքային սիմետրիայի բացահայտ խախտումը, նույն քվանտային տատանումների պատճառով, բնության մեջ առաջացնում է ինտրիգային էֆեկտներից մեկը՝ այսպես կոչված քիրալային անոմալիան:

Այս նոր ֆիզիկական երեւույթի հայտնաբերումից առաջ գոյություն ունեցող տեսությունները չէին կարող բացատրել չեզոք պիոնի փորձնականորեն դիտված անսովոր կարճ կյանքը: Քիրալային անոմալիան, առաջին անգամ, ոչ միայն բացատրեց այս մասնիկի կայնքի կարճ տեւողությունը, այլեւ կանխատեսեց կյանքի տեւողությունը ֆիզիկայի մի քանի հիմնարար հաստատուններով, որոնք հնարավոր էր փորձարկել բարձր ճշգրտությամբ:

Ֆիզիկան եւ բնության փիլիսոփայությունը

&laquo;&pi;0-ի կյանքի տեւողության չափումը ուղղակիորեն արտացոլում է բնության հետաքրքիր երեւույթներից մեկը՝ ֆիզիկայի ու մաթեմատիկայի մեջ սիմետրիայի (համաչափության) գաղափարը, որի վրա հիմնված է ամբողջ ֆիզիկական տեսությունը։ Աշխարհը ստեղծվել է բնության սիմետրիաների խախտման հիման վրա։ Աշխարհի զարգացումը կատարվել է յուրաքանչյուր սիմետրիայի մի փոքր խախտումով&raquo;,- Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է Աշոտ Գասպարյանը։

Դասական ֆիզիկայում այդ սիմետրիայի օրենքը ենթադրվում էր, որ պետք է բացարձակ լինի։

&laquo;Քվանտային ֆիզիկայի մեջ 100 տարի առաջ Հայզենբերգի ու այլ տաղանդավոր մարդկանց կողմից ֆրուկտուացիաների (անորոշություններ) փիլիսոփայությունը մտցվեց։ Այդ սկզբունքի համաձայն՝ բնությունը կարճ ժամանակում կարող է խախտել ինչ-որ բան։ Գիտության մեջ մտցվեց անորոշության գաղափարը, որը տարբերվում էր դասական ֆիզիկայի գաղափարից։ Այն տվեց նոր ֆիզիկա, ծնեց 20-րդ դարի գիտությունը՝ քվանտային ֆիզիկան։ Հայզենբերգը հասկացավ, թե ինչպես է գործում բնությունը&raquo;,- ասել է Աշոտ Գասպարյանը։

Հետազոտության մեկնարկը՝ Երեւանում

Պիոնները մասնակցում են բոլոր հայտնի փոխազդեցություններին՝ ուժեղ, էլեկտրամագնիսական, թույլ եւ գրավիտացիոն։ Երեք անկայուն տարրական մասնիկների այս խմբի երկու մասնիկը լիցքավորված են, իսկ երրորդը՝ չեզոք։
Չեզոք պիոնը (&pi;0) միջուկային ֆիզիկայի մեջ համեմատվում է ջրածնի ատոմի հետ, ամենապարզ ատոմն է, ինչպես ջրածինը՝ Մենդելեեւի աղյուսակում: &pi;0-ի հատկությունները կարեւոր են ֆիզիկայում:

&laquo;Մենք այս աշխատանքը սկսեցինք անել Երեւանում, երբ երիտասարդ էինք։ Ես նոր էի ավարտել համալսարանն ու Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում էի շարունակում գիտական գործունեությունս: Մեր լաբորատորիայի թիմին հետագայում միացավ Ալբերտ Շահինյանը:

Իմ գիտական ղեկավար Ռոբերտ Պիխտիլեւի ղեկավարությամբ ենք սկսել հետազոտությունը: Այստեղ էլ եղավ առաջին հաջողությունը եւ ցույց տրվեց, որ չեզոք պիոնի կյանքի տեւողությունը կարելի է չափել, բայց ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ճշգրտությամբ ավարտել չափումները։ Նույն գաղափարն օգտագործեցինք Ամերիկայում՝ Ջեֆերսոնի լաբորատորիայում՝ 2000 թվականից սկսած։ Այդ ժամանակ ամերիկյան կառավարությունը մեր առաջարկությունն այնքան կարեւորեց, որ տրամադրեց $1 մլն&raquo;,- պատմել է Աշոտ Գասպարյանը:

&laquo;Այս հետազոտության համար անհրաժեշտ էր պատրաստել փորձարարական սարքավորում։ Որպես փորձարարական սարքավորումների մասնագետ՝ իմ ներդրումը եղավ կալորիմետրի նախագծման աշխատանքներին անմիջական մասնակցությունն ու իմ պատրաստած սարքավորման անխափան աշխատանքի ապահովումն ամբողջ գիտափորձի ընթացքում։ Այդ կալորիմետրը մենք անվանեցինք &laquo;Հայկալ&raquo;՝ հիմքում դնելով գաղափարը, որ դա հայկական գիտական մտքի արդյունք է եւ համաշխարհային գիտության մեջ ներկայացնում է Հայաստանի եւս մեկ ներդրումը&raquo;,- ասել է Ալբերտ Շահինյանը:

Մութ ֆիզիկայից մինչեւ նոր ֆիզիկա

Գոյություն ունեցող փորձնական արդյունքները, մինչ Աշոտ Գասպարյանի ղեկավարած գիտնականների խմբի փորձը, կամ չունեին բավարար ճշգրտություն քիրալային անոմալիայի կանխատեսումը ստուգելու համար, կամ համաձայնեցված չէին դրա հետ երեք ստանդարտ շեղումների մակարդակով:

Դա վերաբերում էր այսպես կոչված &laquo;ուղղակի մեթոդին&raquo;, որը համարվում էր ոլորտում կատարված առավել ճշգրիտ չափումը: Աշոտ Գասպարյանի խումբը մշակել եւ իրականացրել է փորձնական մեթոդի մի քանի էական բարելավում եւ Ջեֆերսոնի լաբորատորիայում կատարել չեզոք պիոնի կյանքի տեւողությունը չափող երկու նոր փորձ:

Science ամսագրում հրապարակված վերջնական արդյունքը, որն աննախադեպ 1,5% ընդհանուր անորոշությամբ էր, ներկայացնում է մինչ օրս այս հիմնարար մեծության առավել ճշգրիտ չափումը: Այս հետազոտության արդյունքն ուղղակի կերպով հաստատում է ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ քիրալային անոմալիայի կանխատեսումը:

Գիտնականների այս չափման արդյունքը բերում է շատ պրակտիկ գիտական օգտագործման։

&laquo;Միջուկային եւ մասնիկների ֆիզիկայի մեջ հիմա առկա է մի մեծ խնդիր եւ շարժում՝ գտնել, թե որտեղ է նոր ֆիզիկան։ Այսպես կոչված մութ մասնիկների եւ մութ էներգիայի խնդիրը վերջին 20-30 տարում ակտուալ է եւ ավելի է զարգանում։ Մեր արդյունքը պետք է օգնի գտնել նոր ֆիզիկան&raquo;,- ասել է Աշոտ գասպարյանը:

Գիտական խումբը նախատեսում է հետագայում չափել չեզոք պիոնի հատկությունը՝ կախված որոշակի ֆիզիկական պարամետրերից, եւ այդ արդյունքն ավելի լայն կիրառությամբ պետք է օգտագործվի նոր ֆիզիկայի չափման արդյունքների մեջ։

&laquo;Հուսով եմ՝ առաջիկա 2-3 տարիներին կանենք այդ աշխատանքը: Հարցն այն է լինելու, թե, արդյոք, առկա է տարբերություն ֆիզիկական տեսության եւ բնության մեջ, թե ոչ: Եթե այդ տարբերությունը գիտնականները կարողանան տեսնել, դա նոր եւ հետաքրքրական դռներ կբացի գիտության համար&raquo;,- ասել է Աշոտ Գասպարյանը։

Մարի Թարյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

"Авиасейлс": на июль больше всего подешевели перелеты в Ставрополь и Архангельск



Мода

Встреча бизнес-клуба Ассоциации текстильщиков в Москве




Українські новини

Робота водієм у Таксі 571 (Київ)



Новости 24 часа

«Я ВАС СПРАШИВАЮ, КТО ВЕРБОВАЛ ВАЗ, ЗЕЛЕНСКОГО?!» Записки Мессии по технике безопасности.



Game News

Гайд и тактика по подземелью «Лагерь Карлиан» в Tarisland



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



News Every Day

Who could England get next in Euro 2024 knockout stage after going through to last-16?



Интернет

Мобильный принтер этикеток iMove T3Pro - лёгкий, производительный, компактный



Москва

“Страшно за нее”, – состояние мамы Анастасии Заворотнюк беспокоит окружающих



Виктор Цой

Благовещенск с благодарностью будет помнить Виктора Цоя



Москва

Стилист Эриксон назвала самые трендовые топы лета 2024 года



WTA

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20



Москва

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты



Спорт

«Спорт вдохновляет»: судебные приставы Кузбасса приняли участие в молодежном спортивно-туристическом мероприятии «Гонка профсоюзов - 2024»



Симферополь

Настенные сплит-системы: Преимущества и Установка от «Техноград»



Москва

Организованных тургруп из Новосибирска в Крыму нет



Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Подписчикам Инго Экосистемы стало проще помогать людям





Путин в России и мире
Москва

Президент Конго Дени Сассу-Нгессо прибыл в Москву


Лукашенко в Беларуси и мире
Минск

Китай может построить в Минске еще один знаковый объект




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Дженнифер Лопес готова развестись с Аффлеком из-за его скверного характера



Москва

Путин наградил погибших в Дагестане протоиерея Котельникова и охранника Вавилина

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net