Добавить новость

160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com

Опубликовать свою новость бесплатно - сейчас

<
>

Արցախի նախագահը ներկայացրել է աշխատանքի 10 սկզբունքները

Խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ արդեն կազմավորվել է կառավարությունը:

«Առաջին հերթին ես եմ պատասխանատու Արցախի հնգամյա ընթացքի հաջողությունների ու ձախողումների համար: Ուստի, հենց ես էլ պարտավոր եմ ձեր առջև դնել խնդիրներ ու տալ համապատասխան ուղղություններ»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասել է նա:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնական 10 սկզբունք, որոնցով պարտավոր են առաջնորդվել բոլոր պետական մարմիններն ու պաշտոնյաները:

Ներկայացնում ենք դրանք ստորեւ.

1.Պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին:

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, բոլորիս վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին: Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է:

2. Ամեն ինչ՝ առաջին հերթին հայրենիքի անվտանգության համար:

Առկա մարտահրավերների պայմաններում մեր գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետեւողական բարձրացումը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն:

3. Պետական միջոցների հանդեպ առավելագույն սրտացավությունը՝ կոռուպցիայի կանխարգելման գլխավոր նախապայման:

Խստիվ դատապարտելի են կոռուպցիոն երևույթները և պետական գույքի ու միջոցների հանդեպ ոչ սրտացավ վերաբերմունքը: Մենք պետք է մեկընդմիշտ հանենք մեր հոգեկերտվածքից առնվազն խորհրդային տարիներից եկող այն կարծրատիպը, որ պետական գույքը ստորադասվում է սեփական գույքի համեմատ: Իրականությունը պետք է հակառակը լինի. պետական, այսինքն՝ հանրության գույքը գերակա է սեփական գույքի հանդեպ, և բոլորի մոտ այդ գերակա վերաբերմունքը պետք է գերիշխի: Նաև այդ կարծրատիպից են բխում կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ, ինչը նշանակում է, որ խնդիրների հիմնական լուծումը մեր հավաքական ու անհատական հոգեկերտվածքի մեջ է: Եվ պետական շահերի պաշտպանության հարցում առաջամարտիկները պետք է լինենք մենք՝ պետական պաշտոնատար անձինք: Անձամբ ես խիստ ու հետևողական եմ լինելու նման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու պատժման հարցում. ոչ մի ներում չի լինելու հատկապես դիտավորությամբ կատարված նման հանցագործությունների նկատմամբ:

4. Ներառականությունը՝ ցանկացած ծրագրի հիմքում:

Պետական բոլոր ծրագրերը պետք է լինեն ներառական և հասցեական: Այսինքն, ցանկացած ծրագիր մշակելիս ու իրագործելիս պետք է բոլոր փուլերում ընդգրկված լինեն բոլոր շահագրգիռ կողմերն ու խմբերը, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրի կարծիքն ու փորձը հաշվի առնել, և այդ հարցում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խիստ նախընտրելի է: Հարկ է արդյունավետ ընթացակարգեր ու կառուցակարգեր գործարկել ու կիրառել հանրության հետ երկկողմանի հաղորդակցության ապահովման համար, ներառյալ՝ հանրային քննարկումների ու էլեկտրոնային ինտերակտիվ գործիքների միջոցով:

5. Գործունեությունն ու ծառայությունները՝ թափանցիկ ու մատչելի:

Յուրաքանչյուր պետական մարմնի ու պաշտոնատար անձի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական ու մատչելի: Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն կանոնավոր կերպով իրազեկվել իրենց ծառայություններ մատուցող անձանց աշխատանքից, ստանալ մանրամասն հաշվետվություններ մեր գործունեության և հանրային միջոցների ծախսման վերաբերյալ: Թափանցիկությունը պետք է ապահովել ոչ միայն հեռակա, այլև՝ կենդանի հաղորդակցության միջոցով: Թափանցիկության հետ ուղղակիորեն առնչվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը: Սպասարկման մշակույթը պետք է մտնի պետական հատված, և որևէ դժգոհություն չպետք է լինի քաղաքացիների հանդեպ այս կամ այն հանրային ծառայողի վերաբերմունքից: Այդ համատեքստում խիստ կարևորում եմ պետական վարչարարության առավելագույն թեթևացումն ու մատչելիությունը, որի առաջնային ուղղություններից մեկը, հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում, բոլոր հնարավոր ծառայությունների ու փաստաթղթերի շրջանառության արագ թվայնացումն է:

6. Օրենքները հավասարապես բոլորի համար են, բացառությունները՝ նույնպես:

Կարգուկանոնը և օրենքի առջև հավասարությունը պետք է տիրեն ողջ Հանրապետությունում: Օրենքի գերակայությունը պետք է գործի անվերապահորեն, և որևէ արտոնյալ անձ չի հանդուրժվելու մեր կողմից: Ցանկացած անձի վաստակն ու արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր:

7. Յուրաքանչյուր հանրային ծառայող մարդու իրավունքների պաշտպան է:

Մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է, քանի որ պետության ցանկացած գործառույթ, վերջիվերջո, հանգում է մարդուն ծառայելուն և պաշտպանելուն: Այդ առումով կարևոր է և՛ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը, և՛ մարդու իրավունքների մշակույթի ու պատշաճ իրազեկման երաշխավորումը: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գործի այն մտայնությամբ, որ ինքը պարտավոր է պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և կանխարգելել հնարավոր խախտումները:

8. Արժանիքահեն մարդկային ռեսուրսների կառավարում՝ զարգացնող միջավայրում:

Մենք զգալի խնդիրներ ունենք մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր օղակներում՝ կադրերի ընտրությունից ու առաջխաղացումից մինչև շարունակական ուսուցում ու աշխատանքի կառավարում: Կասեի, որ պետական կառավարման ամենահիմնարար խնդիրը հենց մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն է, ինչից էլ բխում են բազմաթիվ այլ խնդիրներ: Մենք պարտավոր ենք նախևառաջ ինքներս սովորել ու պարբերաբար զարգացնել կառավարման համապատասխան հմտություններ ու գիտելիքներ, այնուհետև՝ համակարգը բարեփոխել այնպես, որ երաշխավորենք կադրերի ընտրության արժանիքահեն ու արդար մոտեցումը, իսկ հանրային ծառայողների աշխատանքի համար՝ խրախուսող ու զարգացնող միջավայր, որտեղ կիրացվի յուրաքանչյուր հանրային ծառայողի առավելագույն ներուժը հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման: Գիտակցում եմ, որ սա ամենաբարդ խնդիրներից մեկն է, սակայն յուրաքանչյուրիս հետևողական ու խելացի աշխատանքով կարող ենք մեկ օր դա էլ գլուխ բերել:

9. Ներդաշնակ ու նախաձեռնողական աշխատանք՝ թիմային ոգով:

Թեև յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր պարտականություններն ու լիազորությունները, սակայն մեր աշխատանքը թիմային է, և ես պահանջում եմ, որ համագործակցային ու թիմային ոգին տիրի պետական մարմինների համատեղ աշխատանքում: Ներդաշնակությունը պարտադիր պայման է պետական համակարգի աշխատանքում, և անընդունելի են միջգերատեսչական հակասությունները ու այն դեպքերը, երբ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը: Այդ առումով կուզեի ընդգծել նաև նախաձեռնողականության կարևորությունը. ընդհանրապես կյանքում հաջողում է այն մարդը, ով նախաձեռնող է իր միջավայրի խնդիրները հասկանալու և լուծելու հարցում, իսկ հանրային ծառայողներն առավել ևս պետք է նախաձեռնող լինեն հանրության հիմնախնդիրների լուծման գործում՝ բնականաբար, պահելով համագործակցային ոգին:

10. Համազգային ջանքեր՝ համազգային պատասխանատվությամբ:

Արցախը մեկ միասնական հայկական աշխարհի անբաժանելի մասնիկն է, ավելին՝ հայության ինքնության ու արժանապատվության համար թերևս ամենակարևոր մասնիկը ներկա դարաշրջանում: Հետևաբար, մենք միայնակ չենք մեր ջանքերում, մեր թիկունքին կանգնած է ողջ հայությունը, առանց որի՝ արդեն փակած կլինեինք հայոց պատմության վերջին էջը: Սակայն, մյուս կողմից, մենք կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն համայն հայության առջև: Ուստի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի այդ հնարավորությունն ու պատասխանատվությունը՝ հետևողականորեն ամրապնդելով Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությունն ու ինտեգրացիայի աստիճանը, ներգրավելով բոլոր հնարավոր ջանքերն ու ռեսուրսները Արցախի անվտանգության ու զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ներդաշնակության, նախաձեռնողականության ու թիմային ոգու սկզբունքը կիրառելի է նաև այս հարաբերություններում, ինչը նշանակում է, որ բոլոր դեպքերում պարտավոր ենք մենք էլ ձեռք մեկնել հայության այս կամ այն հատվածին՝ ցանկացած մարտահրավեր համատեղ չեզոքացնելու նպատակով: Մեր համազգային պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը և համազգային արժանապատվությունը պահելով առաջնագծում, փոխարենը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը համազգային բոլոր խնդիրների լուծման համար:

Խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ արդեն կազմավորվել է կառավարությունը:

&laquo;Առաջին հերթին ես եմ պատասխանատու Արցախի հնգամյա ընթացքի հաջողությունների ու ձախողումների համար: Ուստի, հենց ես էլ պարտավոր եմ ձեր առջև դնել խնդիրներ ու տալ համապատասխան ուղղություններ&raquo;,- դիմելով կառավարության անդամներին՝ ասել է նա:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net

Архангельск

Актера Игоря Меркулова похоронят на Николо-Архангельском кладбище

Мода

АФК «Система» планирует модернизировать Вологодский текстильный комбинат

Українські новини

Відомий аграрій Кормишкін, складає свої депутатські повноваження

Новости 24 часа

«Три богатыря. Ни дня без подвига» уже в кино! «Юмор FM» рекомендует

Game News

Вышла мобильная игра Super Marionette Hero про Пиноккио в Аду

Москва

Проект Детского радио – победитель второго грантового конкурса Президентского фонда культурных инициатив

News Every Day

Bradley Wiggins accused of ‘trashing’ posh VW campervan as pals say bankrupt cyclist has sold his medals and shirts

Интернет

ГК «Кориб» перевела кадровое делопроизводство в электронный формат с помощью HRlink

Москва

Запад нервничает. Россия и КНДР подписали стратегический договор

Концерт

Радость встречи с клоунами приносят массу положительных эмоций детям в Бурятии - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети

Москва

Анастасию Волочкову покалечил астролог

Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже

Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы

Олимпиада

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Симферополь

Аварийное отключение электроэнергии произошло почти в тридцати населенных пунктах Крыма

Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона

Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом

Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий

Другие популярные новости дня сегодня

123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Новости 24/7 Все города России

Загрузка...

Топ 10 новостей последнего часа

Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП

Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.

Лукашенко в Беларуси и мире

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Сергей Рахманинов

Концерт “Рахманинов под небом”

Москва

Кабмин РФ поддержал проект соглашения с Индией о взаимной отправке военных

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net