Հայաստանն ու Վրաստանը փորձի փոխանակման հարթակ կստեղծեն
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ:
Առաջին նմանատիպ քննարկումը կիրականացվի տեսակապի ձեւաչափով`երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։
Մեդիամաքսը նշում է, որ մայիսին Արսեն Թորոսյանը կասկած էր հայտնել Վրաստանում կորոնավիրուսային վիճակագրության արժանահավատության վերաբերյալ, ինչից հետո քննադատության էր ենթարկվել այդ երկրի առաջատար վարակաբանների կողմից: