Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Անժելա Կժդրյան. Կրթամշակութային ծրագրերը քաղաքացի են ձեւավորում

Անժելա Կժդրյան. Կրթամշակութային ծրագրերը քաղաքացի են ձեւավորում

Մեդիամաքսը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ զրուցել է նախարարության կրթամշակութային ռազմավարության, նախաձեռնությունների եւ ապագա ծրագրերի մասին։ 

- Նախարարությունը կրթությունն ու մշակույթը «խաչասերող» եւ մշակույթը հանրային կյանք բերելու մի շարք ծրագրեր է մեկնարկել ու իրականացնում։ Ի՞նչ նպատակներ են դրված այս նախաձեռնությունների հիմքում։ 

- Կրթությունն ու մշակույթը ամուր կապված են միմյանց։ Նախարարությունների միավորմամբ՝ մեր նպատակը դարձավ ոչ միայն առանձին ոլորտներում խնդիրների լուծումն ու արդյունքների ապահովումը, այլեւ այդ ոլորտների փոխգործակցությունն ու սիներգիան։ 

Նախարարությունն այժմ իր բարեփոխումների հիմքում դնում է որոշակի արժեքներ եւ սկզբունքներ՝ ներառականության ապահովում, հարգանք մշակութային ժառանգության նկատմամբ եւ ստեղծարարության խթանում, կրթության արժեւորում, պետականամետ քաղաքացու ձեւավորում ու առողջ ապրելակերպի սերմանում եւ այլն։ 

Գոյություն ունեցող ծրագրերն այդ նպատակներին հասնելու առաջին քայլերն են, եւ հիմնականում ուղղված են երեխաներին ու երիտասարդներին։ Պետք է հասկանանք, որ երբեմն այս արժեքները սերմանելու համար որոշակի վարքագծային նորմերի ամրապնդում է պետք, եւ երիտասարդները լավագույնս ընկալում են դրանք։ 

- Մի քանի ծրագրեր եք իրականացնում, որոնց թիրախում դպրոցականներն են՝ «ԴասԱ», «Քո արվեստը դպրոցում», «Դասարան+դասական»։ Ի՞նչ արդյունքներ են գրանցել այս ծրագրերից յուրաքանչյուրը եւ ինչպիսի՞ն է արվեստագետների ու շահառուների արձագանքը։ 

- Այս բոլոր ծրագրերը միտված են մշակույթի այս կամ այն ճյուղն աշակերտներին մոտեցնելուն։ Օրինակ «ԴասԱ» ծրագիրը, որը ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, երեխաներին հնարավորություն է տալիս ծանոթանալու դասական երաժշտությանն ու հանրահայտ կոմպոզիտորներին։ 

Ասում են՝ մենք սիրում ենք այն, ինչը մեզ համար հասկանալի է․ծրագրի շրջանակում Սերգեյ Սմբատյանն ու նվագախումբը այցելում են դպրոցներ եւ երեխաներին պատմությունների միջոցով ներկայացնում դասական երաժշտությունը, այդպիսով՝ ավելի ընկալելի դարձնելով այն։ Այնուհետեւ դասը տեղափոխվում է համերգասրահներ, եւ երեխաները հնարավորություն են ունենում լսել այն գործերը, որոնց մասին խոսել են դիրիժորի հետ։ 

«Դասարան+դասական» նախագիծը, որն իրականացնում ենք Գաբրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ, մոտեցնում է թատրոնն ու դպրոցը, իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագրով մեր արվեստագետները հանդես են գալիս ուսուցչի դերում՝ այցելելով դպրոցներ։

Խոսելով արդյունքների մասին՝ կարճ ժամանակում արդեն իսկ տեսանելի է վիճակագրությունը: Օրինակ «ԴասԱ» ծրագրով համերգասրահ այցելած 13 500 աշակերտներից ավելի քան 2 000-ը վերադարձել են համերգասրահներ։ Սակայն թվային ցուցանիշներից բացի, երկարաժամկետ հեռանկարում, այս ծրագրերը բազմապատկող արդյունք են խոստանում։ 

Այս նախագծին մասնակցած յուրաքանչյուր երեխա դառնում է ծրագրի այսպես ասած «բրենդի ներկայացուցիչը». նա իր տպավորություններով կիսվում է ընտանիքի անդամների եւ հասակակիցների հետ, փոքր քույր, եղբայրներին պատմում է այն, ինչը լսել է այս նախագծերի ընթացքում, գուցե եւ որոշի ծնողների հաջորդ տարեդարձին դասական երաժշտության համերգի տոմս նվիրել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մանկուց սեր սերմանելով մշակութային ժառանգության եւ դասական արվեստի նկատմամբ՝ նման նախագծերը դաստիարակում են մեր երկրի գիտակից ու պատասխանատու քաղաքացուն, որը իր երեխաների հետ նույնպես կիսելու է այս արժեքները։ 

Թե արվեստագետների, թե շահառուների արձագանքը դրական է. սա թեւ է տալիս աշխատելու եւ սկսած գործը շարունակելու, սակայն, կարծում եմ, այս ծրագրերն ավելի մասշտաբային դարձնելու խնդիր ունենք։ Կարեւոր եմ համարում, որ շղթան որեւէ տեղ չընդհատվի, կարողանանք մշակութային կրթության շարունակականություն ապահովել եւ ներգրավել ավելի շատ մարդկանց։ 

- Այս տարի Ամանորի տոները ավելի մշակութային դարձնելու արշավ սկսեց նախարարությունը։ Ինչպիսի՞ն էր հանրության արձագանքը եւ ի՞նչ հետեւություններ թույլ տվեց անել այդ արձագանքը։ 

- Ամանորն ընտանեկան տոն է, եւ մենք ցանկանում էինք, որ այդ ավանդական տոնախմբություններին զուգահեռ մեր քաղաքացիներն ավելի հաղորդակից լինեն մշակութային կյանքին։ Այս գաղափարն, ի սկզբանե, բավական համարձակ էր, եւ մենք գիտակցում էինք, որ այն կարող է որոշակի դիմադրության հանդիպել։ 

Փոփոխությունների կառավարման շատ մասնագետներ գործընթացի չորս փուլ են առանձնացնում․առաջարկվող փոփոխության մերժում, դիմադրություն, խնդրի ուսումնասիրություն եւ իրականացնելու պատրաստակամություն։ Կարող եմ ասել, որ Ամանորի մշակութային միջոցառումների հետ կապված շատ կարճ ժամանակում այս բոլոր փուլերն անցել ենք։ Շատերը, գնահատելով իրավիճակն, ասում էին, որ Ամանորը տոնելու մշակույթը շատ խորն է արմատավորված մեր հասարակության մեջ, եւ դժվար թե որեւէ մեկն այդ օրերին որոշի թանգարան կամ թատրոն այցելել։ Իհարկե, այս դիտարկումը իրատեսական էր թվում, սակայն շատ ծրագրեր իրականություն չէին դառնա, եթե ի սկզբանե երազանքի հատիկ չպարունակեին իրենց մեջ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ այս երազանքի իրականացման ճանապարհին մեզ «թեւ ու թիկունք» եղան թանգարանների եւ թատրոնների աշխատակիցները, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում Ամանորի տոներն ավելի հետաքրքիր դարձնելու եւ մատուցելու համար։ Ինչպես գիտեք՝ այդ օրերին հայտարարեցինք, որ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թանգարաններն ու թատրոններն աշխատելու են, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները կարող էին անվճար այցելել թանգարաններ։ Արդյունքում՝ 54 802 այցելու թատրոններում եւ 14 662 այցելու թանգարաններում։ 

Իսկ հետեւությունն այն է, որ մեր կողքին ապրում են շատ մարդիկ, որոնք ուրախ են իրենց առօրյայում որոշակի փոփոխություններ անել, մասնակցել մշակութային իրադարձություններին եւ ամեն օր սովորել. պետք է շարունակել նման նախաձեռնություններով հանդես գալ։ 

- Տարին սկսեցիք հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավով։ Ինչպե՞ս ծագեց գաղափարը եւ ինչպիսի՞ շարունակություն է ունենալու այդ ծրագիրը։ 

- Ինչպես նշեցի՝ մեր մշակութային ժառանգության պահպանությունը այն արժեքներից է, որը դրված է նախարարության գործունեության հիմքում։ Հուշարձանների պահպանության գործում խնդիրները շատ են եւ բազմազան, հսկայական աշխատանք ու միասնական ջանքեր են պետք հաջողելու համար։ 

Հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավի նախաձեռնողը նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն է։ Արշավի ընթացքում այցելում ենք հուշարձան շենքերի բնակիչներին, նրանք պատմում են իրենց տան պատմությունը, մենք էլ ծանոթացնում ենք հուշարձանը պահպանելու համար անհրաժեշտ քայլերին։ Այս արշավին ներգրավել ենք նաեւ կամավորներին, ցանկանում ենք այն հնարավորինս մասնակցային դարձնել։ Գիտեք՝ շատ հետաքրքիր է այցելել այնպիսի տներ, որտեղ ժամանակին լեգենդեր են բնակվել, եւ լսել նրանց կյանքի պատմությունից հետաքրքիր դրվագներ, իմանալ, թե ով է նստել այս աթոռին, կամ ինչ է պահվել ահա այն պահարանում։ Վերջերս գաղափար հնչեց, որ այդ պատմությունները կարելի է հավաքագրել եւ վերապատմել։ Արշավը դեռ հետաքրքիր զարգացումներ է ունենալու, որոնց մասին այս պահին չեմ խոսի, սակայն այն մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այս գործում, կարող են ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գտնել կամավորների գրանցման հայտն ու միանալ մեզ։ 

Հավելեմ, որ այս արշավը հուշարձանների պահպանությանն ուղղված ռազմավարության մի քայլն է միայն։ 

- Ի՞նչ քայլեր եք նախատեսում հաջորդիվ։ Մշակույթ-կրթություն-հանրություն օղակն ամրապնդելու համար նախարարության ռազմավարությունն ի՞նչ թիրախներ եւ նպատակներ ունի։  

- Կրթամշակութային ծրագրերն, իրականում, շատ են։ Մեզ համար կարեւոր է ուսուցիչների ներգրավումը, եւ դա ապահովելու նպատակով այժմ էլ իրականացնում ենք ծրագրեր, եւ դրանք շարունակական են լինելու։ Կարեւորում ենք թանգարանների աշխատակիցների ներգրավումն ու նրանց կողմից մշակված կրթական ծրագրերը, որոնք ուղղված են թե՛ ուսուցիչների վերապատրաստմանը, թե՛ երիտասարդների շրջանում մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության մեծացմանը։ Օրինակ՝ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստեց եւ իրականացրեց «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը, որին շուրջ հետաքրքրությունը բավական մեծ էր:

Կան ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Ստեղծարար համայնք» ծրագիրը, որոնք մասնավորի հետ համագործակցության միջոցով նպաստում են մշակութային կյանքի աշխուժացմանը, եւ կարծում եմ, որ մասնավոր սեկտորի հետ հետագա համագործակցությունը մեծապես կնպաստի մեր նպատակների իրականացմանը։ 

Կցանկանայի ընդգծել, որ մշակույթ հասկացությունը բավական լայն է, չի սահմանափակվում միայն արվեստով կամ ունեցած ժառանգության պահպանությամբ։ Այն, թե ինչպես ենք միմյանց հետ զրուցում, կամ միասին աշխատում, արդեն իսկ մշակույթ է, եւ նախարարության կրթամշակութային ռազմավարության նպատակները նույնպես բավական բազմազան են։ Մենք շարժվում ենք մարդակենտրոնության եւ պետականամետության ելակետերից, եւ նախարարության կրթամշակութային ռազմավարության շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերը հենց այս տրամաբանության շրջանակում են լինելու։ 

Անժելա Կժդրյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Մեդիամաքսը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ զրուցել է նախարարության կրթամշակութային ռազմավարության, նախաձեռնությունների եւ ապագա ծրագրերի մասին։&nbsp;

- Նախարարությունը կրթությունն ու մշակույթը &laquo;խաչասերող&raquo; եւ մշակույթը հանրային կյանք բերելու մի շարք ծրագրեր է մեկնարկել ու իրականացնում։ Ի՞նչ նպատակներ են դրված այս նախաձեռնությունների հիմքում։&nbsp;

- Կրթությունն ու մշակույթը ամուր կապված են միմյանց։ Նախարարությունների միավորմամբ՝ մեր նպատակը դարձավ ոչ միայն առանձին ոլորտներում խնդիրների լուծումն ու արդյունքների ապահովումը, այլեւ այդ ոլորտների փոխգործակցությունն ու սիներգիան։&nbsp;

Նախարարությունն այժմ իր բարեփոխումների հիմքում դնում է որոշակի արժեքներ եւ սկզբունքներ՝ ներառականության ապահովում, հարգանք մշակութային ժառանգության նկատմամբ եւ ստեղծարարության խթանում, կրթության արժեւորում, պետականամետ քաղաքացու ձեւավորում ու առողջ ապրելակերպի սերմանում եւ այլն։&nbsp;

Գոյություն ունեցող ծրագրերն այդ նպատակներին հասնելու առաջին քայլերն են, եւ հիմնականում ուղղված են երեխաներին ու երիտասարդներին։ Պետք է հասկանանք, որ երբեմն այս արժեքները սերմանելու համար որոշակի վարքագծային նորմերի ամրապնդում է պետք, եւ երիտասարդները լավագույնս ընկալում են դրանք։&nbsp;

- Մի քանի ծրագրեր եք իրականացնում, որոնց թիրախում դպրոցականներն են՝ &laquo;ԴասԱ&raquo;, &laquo;Քո արվեստը դպրոցում&raquo;, &laquo;Դասարան+դասական&raquo;։ Ի՞նչ արդյունքներ են գրանցել այս ծրագրերից յուրաքանչյուրը եւ ինչպիսի՞ն է արվեստագետների ու շահառուների արձագանքը։&nbsp;

- Այս բոլոր ծրագրերը միտված են մշակույթի այս կամ այն ճյուղն աշակերտներին մոտեցնելուն։ Օրինակ &laquo;ԴասԱ&raquo; ծրագիրը, որը ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, երեխաներին հնարավորություն է տալիս ծանոթանալու դասական երաժշտությանն ու հանրահայտ կոմպոզիտորներին։&nbsp;

Ասում են՝ մենք սիրում ենք այն, ինչը մեզ համար հասկանալի է․ծրագրի շրջանակում Սերգեյ Սմբատյանն ու նվագախումբը այցելում են դպրոցներ եւ երեխաներին պատմությունների միջոցով ներկայացնում դասական երաժշտությունը, այդպիսով՝ ավելի ընկալելի դարձնելով այն։ Այնուհետեւ դասը տեղափոխվում է համերգասրահներ, եւ երեխաները հնարավորություն են ունենում լսել այն գործերը, որոնց մասին խոսել են դիրիժորի հետ։&nbsp;

&laquo;Դասարան+դասական&raquo; նախագիծը, որն իրականացնում ենք Գաբրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ, մոտեցնում է թատրոնն ու դպրոցը, իսկ &laquo;Քո արվեստը դպրոցում&raquo; ծրագրով մեր արվեստագետները հանդես են գալիս ուսուցչի դերում՝ այցելելով դպրոցներ։

Խոսելով արդյունքների մասին՝ կարճ ժամանակում արդեն իսկ տեսանելի է վիճակագրությունը: Օրինակ &laquo;ԴասԱ&raquo; ծրագրով համերգասրահ այցելած 13 500 աշակերտներից ավելի քան 2 000-ը վերադարձել են համերգասրահներ։ Սակայն թվային ցուցանիշներից բացի, երկարաժամկետ հեռանկարում, այս ծրագրերը բազմապատկող արդյունք են խոստանում։&nbsp;

Այս նախագծին մասնակցած յուրաքանչյուր երեխա դառնում է ծրագրի այսպես ասած &laquo;բրենդի ներկայացուցիչը&raquo;. նա իր տպավորություններով կիսվում է ընտանիքի անդամների եւ հասակակիցների հետ, փոքր քույր, եղբայրներին պատմում է այն, ինչը լսել է այս նախագծերի ընթացքում, գուցե եւ որոշի ծնողների հաջորդ տարեդարձին դասական երաժշտության համերգի տոմս նվիրել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մանկուց սեր սերմանելով մշակութային ժառանգության եւ դասական արվեստի նկատմամբ՝ նման նախագծերը դաստիարակում են մեր երկրի գիտակից ու պատասխանատու քաղաքացուն, որը իր երեխաների հետ նույնպես կիսելու է այս արժեքները։&nbsp;

Թե արվեստագետների, թե շահառուների արձագանքը դրական է. սա թեւ է տալիս աշխատելու եւ սկսած գործը շարունակելու, սակայն, կարծում եմ, այս ծրագրերն ավելի մասշտաբային դարձնելու խնդիր ունենք։ Կարեւոր եմ համարում, որ շղթան որեւէ տեղ չընդհատվի, կարողանանք մշակութային կրթության շարունակականություն ապահովել եւ ներգրավել ավելի շատ մարդկանց։&nbsp;

- Այս տարի Ամանորի տոները ավելի մշակութային դարձնելու արշավ սկսեց նախարարությունը։ Ինչպիսի՞ն էր հանրության արձագանքը եւ ի՞նչ հետեւություններ թույլ տվեց անել այդ արձագանքը։&nbsp;

- Ամանորն ընտանեկան տոն է, եւ մենք ցանկանում էինք, որ այդ ավանդական տոնախմբություններին զուգահեռ մեր քաղաքացիներն ավելի հաղորդակից լինեն մշակութային կյանքին։ Այս գաղափարն, ի սկզբանե, բավական համարձակ էր, եւ մենք գիտակցում էինք, որ այն կարող է որոշակի դիմադրության հանդիպել։&nbsp;

Փոփոխությունների կառավարման շատ մասնագետներ գործընթացի չորս փուլ են առանձնացնում․առաջարկվող փոփոխության մերժում, դիմադրություն, խնդրի ուսումնասիրություն եւ իրականացնելու պատրաստակամություն։ Կարող եմ ասել, որ Ամանորի մշակութային միջոցառումների հետ կապված շատ կարճ ժամանակում այս բոլոր փուլերն անցել ենք։ Շատերը, գնահատելով իրավիճակն, ասում էին, որ Ամանորը տոնելու մշակույթը շատ խորն է արմատավորված մեր հասարակության մեջ, եւ դժվար թե որեւէ մեկն այդ օրերին որոշի թանգարան կամ թատրոն այցելել։ Իհարկե, այս դիտարկումը իրատեսական էր թվում, սակայն շատ ծրագրեր իրականություն չէին դառնա, եթե ի սկզբանե երազանքի հատիկ չպարունակեին իրենց մեջ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ այս երազանքի իրականացման ճանապարհին մեզ &laquo;թեւ ու թիկունք&raquo; եղան թանգարանների եւ թատրոնների աշխատակիցները, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում Ամանորի տոներն ավելի հետաքրքիր դարձնելու եւ մատուցելու համար։ Ինչպես գիտեք՝ այդ օրերին հայտարարեցինք, որ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թանգարաններն ու թատրոններն աշխատելու են, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները կարող էին անվճար այցելել թանգարաններ։ Արդյունքում՝ 54 802 այցելու թատրոններում եւ 14 662 այցելու թանգարաններում։&nbsp;

Իսկ հետեւությունն այն է, որ մեր կողքին ապրում են շատ մարդիկ, որոնք ուրախ են իրենց առօրյայում որոշակի փոփոխություններ անել, մասնակցել մշակութային իրադարձություններին եւ ամեն օր սովորել. պետք է շարունակել նման նախաձեռնություններով հանդես գալ։&nbsp;

- Տարին սկսեցիք հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավով։ Ինչպե՞ս ծագեց գաղափարը եւ ինչպիսի՞ շարունակություն է ունենալու այդ ծրագիրը։&nbsp;

- Ինչպես նշեցի՝ մեր մշակութային ժառանգության պահպանությունը այն արժեքներից է, որը դրված է նախարարության գործունեության հիմքում։ Հուշարձանների պահպանության գործում խնդիրները շատ են եւ բազմազան, հսկայական աշխատանք ու միասնական ջանքեր են պետք հաջողելու համար։&nbsp;

Հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավի նախաձեռնողը նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն է։ Արշավի ընթացքում այցելում ենք հուշարձան շենքերի բնակիչներին, նրանք պատմում են իրենց տան պատմությունը, մենք էլ ծանոթացնում ենք հուշարձանը պահպանելու համար անհրաժեշտ քայլերին։ Այս արշավին ներգրավել ենք նաեւ կամավորներին, ցանկանում ենք այն հնարավորինս մասնակցային դարձնել։ Գիտեք՝ շատ հետաքրքիր է այցելել այնպիսի տներ, որտեղ ժամանակին լեգենդեր են բնակվել, եւ լսել նրանց կյանքի պատմությունից հետաքրքիր դրվագներ, իմանալ, թե ով է նստել այս աթոռին, կամ ինչ է պահվել ահա այն պահարանում։ Վերջերս գաղափար հնչեց, որ այդ պատմությունները կարելի է հավաքագրել եւ վերապատմել։ Արշավը դեռ հետաքրքիր զարգացումներ է ունենալու, որոնց մասին այս պահին չեմ խոսի, սակայն այն մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այս գործում, կարող են ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գտնել կամավորների գրանցման հայտն ու միանալ մեզ։&nbsp;

Հավելեմ, որ այս արշավը հուշարձանների պահպանությանն ուղղված ռազմավարության մի քայլն է միայն։&nbsp;

- Ի՞նչ քայլեր եք նախատեսում հաջորդիվ։ Մշակույթ-կրթություն-հանրություն օղակն ամրապնդելու համար նախարարության ռազմավարությունն ի՞նչ թիրախներ եւ նպատակներ ունի։&nbsp;&nbsp;

- Կրթամշակութային ծրագրերն, իրականում, շատ են։ Մեզ համար կարեւոր է ուսուցիչների ներգրավումը, եւ դա ապահովելու նպատակով այժմ էլ իրականացնում ենք ծրագրեր, եւ դրանք շարունակական են լինելու։ Կարեւորում ենք թանգարանների աշխատակիցների ներգրավումն ու նրանց կողմից մշակված կրթական ծրագրերը, որոնք ուղղված են թե՛ ուսուցիչների վերապատրաստմանը, թե՛ երիտասարդների շրջանում մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության մեծացմանը։ Օրինակ՝ &laquo;Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից&raquo; խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստեց եւ իրականացրեց &laquo;Խճանկարի արվեստ&raquo; խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը, որին շուրջ հետաքրքրությունը բավական մեծ էր:

Կան ծրագրեր, ինչպես օրինակ՝ &laquo;Ստեղծարար համայնք&raquo; ծրագիրը, որոնք մասնավորի հետ համագործակցության միջոցով նպաստում են մշակութային կյանքի աշխուժացմանը, եւ կարծում եմ, որ մասնավոր սեկտորի հետ հետագա համագործակցությունը մեծապես կնպաստի մեր նպատակների իրականացմանը։&nbsp;

Կցանկանայի ընդգծել, որ մշակույթ հասկացությունը բավական լայն է, չի սահմանափակվում միայն արվեստով կամ ունեցած ժառանգության պահպանությամբ։ Այն, թե ինչպես ենք միմյանց հետ զրուցում, կամ միասին աշխատում, արդեն իսկ մշակույթ է, եւ նախարարության կրթամշակութային ռազմավարության նպատակները նույնպես բավական բազմազան են։ Մենք շարժվում ենք մարդակենտրոնության եւ պետականամետության ելակետերից, եւ նախարարության կրթամշակութային ռազմավարության շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերը հենց այս տրամաբանության շրջանակում են լինելու։&nbsp;

Անժելա Կժդրյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Более 39 млн рублей направлено на летний отдых и оздоровление детей-сирот в Архангельской области



VIP

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



Game News

Real Commando Shooting 3D 6.0



Москва

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»



News Every Day

America’s Space Infrastructure: So Vulnerable It Destabilizes Geopolitics



Блоги

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России



Москва

Испепеляющая жара до + 38 градусов идет на Россию, совсем скоро: Вильфанд рассказал о жарком месяце



Любовь Успенская

Любови Успенской вернули иск к Филиппу Киркорову на 10 миллионов рублей



Москва

Футбольный фестиваль «ЦСКА — Все сюда!» провели в Одинцове



Бьянка Андрееску

Бьянка Андрееску: «Мне нравится, что на траве, поскольку она намного быстрее грунте, меньше времени на раздумья»



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Россия

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России



Симферополь

В Крыму хотят создать профессиональную хоккейную команду



Москва

Совместное заявление участников круглого стола, приуроченного ко «Дню защиты прав безвинно осужденных»



Москва

Собянин рассказал о новом вольере для снежных барсов в Московском зоопарке



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик Ильин предупредил, что в Москве этим летом возможно образование смерчей





Путин в России и мире
Москва

Эрдоган сообщил, что Фидан и Путин обсудили выборы в курдских районах Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

За что Лукашенко должен извиняться перед Арменией?




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Тепляков

Обращения граждан в приёмную депутата ЗСК Виктора Теплякова рассмотрели на комиссии по БДД



Москва

16 июня День Медика - интересные факты о профессии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net