Թրամփը ներգաղթյալ երեխաների մահվան մեջ մեղադրում է իր քաղաքական հակառակորդներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանին ձերբակալված ներգաղթյալների երեխաների մահվան պատասխանատվությունը բարդել է իր քաղաքական հակառակորդների՝ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների վրա, հայտնել է svoboda.org-ը: Սոցցանցի իր էջում Թրամփը գրել է, որ միգրացիոն քաղաքականությունը խստացնելու, մասնավորապես սահմանային պարսպի կառուցման համար միջոցներ հատկացնելու որոշման մերժումով դեմոկրատները նպաստում են անօրինական ներգաղթին: <<Եթե գոյություն ունենար պատը, նրանք անգամ չէին փորձի […]