ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության համար առաջադրումներ դեռ չկան. ԿԸՀ
Դեկտեմբերի 9-ին անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության համար մինչ այժմ որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք կամ ինքնառաջադրվող գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ: Այդ մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ըստ նրա՝ առաջադրվելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ն է: Հիշեցնենք, որ ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել էր նոյեմբերի 1-ին, որն ուժի մեջ […]