Թալինում ապօրինի հուղարկավորություններ կատարելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետևանքով վնասվել է պատմամշակութային հուշարձանը, […]