ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին Ղազախստանում Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը
ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ նոյեմբերի 8-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն է, որին Հայաստանից կմասնակցի Նիկոլ Փաշինյանը: Հաղորդագրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները: Հիշեցնենք, այսօր Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: