Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 4.290.556 դրամի յուրացման դեպք
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Կապանի պահպանության բաժնի հաշվապահը՝ բաժնի 7 աշխատակիցների և աշխատակից չհանդիսացող 2 քաղաքացու, 2015-2018 թվականների ընթացքում վճարել է ընդհանուր 4,290,556 դրամ։ […]