Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեի մահվան մասին։ Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց շարքին, ովքեր իրենց կյանքով, գործունեությամբ, սկզբունքներով ու գաղափարներով նպաստում են աշխարհում բարության ու մարդասիրության […]