Ոստիկանությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին խնդրում է զերծ մնալ իրավապահ մարմինների հաշվին հանրությանը դուր գալու հնացած գործելակերպից
Ոստիկանության երեկ տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել: Ասենք, որ ոստիկանությունը նման միջոցառումներ իրականացրել է և դրա նախորդ օրը, և դրանից առաջ, պարզապես ձեռնպահ ենք մնացել տեսանյութերը հանրայնացնելուց, ինչը արվելու էր նաև այս դեպքում, պարզապես գործողության կիզակետում հայտնված անձի թիմակցի անհամարժեք արձագանքը կարող էր թյուր հանրային […]