Քննարկվել են հարկային օրենսդրության խնդրահարույց դրույթները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ՀՀ հարկային օրենսգրքում առկա ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով իրականացվող լայնամասշտաբ հանդիպումների շարքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվեց հանդիպում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ տնտեսվարողների, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը, […]