Հայտնի է, թե ով կստանա 7 համարի խաղաշապիկը Ռեալում
Մադրիդի «Ռեալում» Կրիշտիանո Ռոնալդուի հեռանալուց հետո ազատ է մնացել 7 համարի խաղաշապիկը: Ինչպես հայտնում է «Caughtoffside.com»-ը, մադրիդցիների նոր 7 համարը կլինի Մարկո Ասենսիոն: Նախորդ մրցաշրջանում իսպանացին կրում էր 20 համարի խաղաշապիկը: Նշենք, որ «Ռեալում» 7 համարով հանդես են եկել ակումբի լեգենդար ֆուտբոլիստներ Ռայմոն Կոպան, Ամանսիո Ամարոն, Խուանիտոն, Էմիլիո Բուտրագենյոն և Ռաուլը: