Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված […]