ՀՀ վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է
ԱԺ-ում քվեարկության ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես եւ խոստացել էր անմիջապես գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան սպասում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Փաշինյանը հայտարարեց, որ իսկական հաղթանակն այն է, որ ժողովուրդն ինքն է որոշել, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետ: «Հայտարարում եմ՝ ծառայում եմ ՀՀ ժողովրդին, ծառայում եմ ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությանը»: