HSBC բանկի վրա ավազակային հարձակման ժամանակ զոհված ոստիկանը եւ պահնորդը հետմահու պարգեւատրվել են
Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհվեց Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը: Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգեւատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար, […]