Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փոխգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով […]